ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը և հակառուսական պատժամիջոցներ չեն ընդունի
Արտաքին գործերի ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 14-ին Բրյուսելում կքննարկի Ուկրաինայի իրադրության զարգացումը, սակայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ այս անգամ չեն ընդունի: Այդ մասին լրագրողներին հայտնել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
«Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատանքն ընթանում է: Դրանք պատրաստ կլինեն մինչեւ տարեվերջ»,- զրուցակիցն ասել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ նրանց անցած շաբաթվա սկզբին գաղտնիության պայմանով ծանոթացնելով Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդակցության օրակարգին:
Նա նաեւ նշել է, որ Բրյուսելում հայտնի է այն հաղորդակգրությունների մասին, որոնք վերաբերում են իբր ռուսական կողմին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման պլաններին, եւ ԵՄ-ում փորձում են սեփական տեղեկատվություն ստանալ ռեալ իրադրության մասին:
«Դա անհանգստություն է առաջացնում, եւ եթե մենք հաստատում ունենանք, ապա կարձագանքենք պատժամիջոցների ընդունմամբ»,-հայտարարել է ԵՄ-ի պաշտոնյան: Աղբյուրը հաստատել է, որ այս նիստում հերթական պատժամիջոցները կընդունվեն «որոշակի անձանց եւ կազմակերպությունների դեմ՝ կապված Իրանի իրադրության հետ», որն ստեղծվել Է բողոքի շարժման ֆոնին՝ բարքերի ոստիկանության կողմից ձերբակալված իրանցի երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի զոհվելուց հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: