1988 թվականի փետրվարի 20-ին սկսվեց Արցախի ազգային-ազատագրական շարժումը, որին անդամագրվեցին հազարավոր հայեր՝ Արցախն ազատագրելու և ազատ ապրելու նպատակով։ Այդ մարդկանցից մեկն էլ ազատամարտիկ Եղիշե Առուշանյանն է։ Երբ նոր-նոր էր սկիզբ առնում ազատագրական պայքարը, Եղիշե Առուշանյանը 17 տարեկան էր: Մասնակցում էր ցույցերին, իսկ երբ սկսվեցին բուն ռազմական գործողությունները, 20 տարեկան էր, ու առաջին ռազմական գործողությունը, որին […]
Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։
Իրանը փաստերի խեղաթյուրում է համարում որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե Իսլամական Հանրապետությունն, իբր, հասել է ուրանի 84 % հարստացման:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում, չի կարողացել նշել Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ Կոնգրեսին ծանուցելու ժամկետները՝ Կոնգրեսի կողմից վաճառքի հաստատման բացակայության պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամերիկայի Միացյալ Նահանգները 460 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ կտրամադրի Կիևին: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը: Ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է զինամթերք HIMARS-ի համար, 155 մմ և 120 մմ արկեր հրետանու համար: Այս մասին ևս հայտնել է Սպիտակ տունը:
ԿԺԴՀ-ի վերջին արձակումների առնչությամբ այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրվել:
Այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության ղեկավար Յան Սվիլենսը:
Վերջին 3 տարում 3 խոշոր երկրաշարժ տեսած Էլազըղի (Խարբերդ) 5000 տարվա պատմություն ունեցող Խարբերդի թաղամասը կանգուն է մնացել անգամ վերջին ավերիչ երկրաշարժից հետո:
«Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում և Հարավային Կովկասի շուրջ բավականին բարդ պատկեր է ստեղծվում: Բայց Մոսկվան չի կորցրել տարածաշրջանային իր բոլոր լծակները, և նույնիսկ դժվար է ասել, թե ներկայիս «լռությունն» ինչ հաշվարկներով է պայմանավորված»,- նման կարծիք հայտնեց Տարասովը:
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո փլատակների տակից ավելի քան 114 հազար մարդ է փրկվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վաշինգտոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Ուկրաինա կատարած այցից առաջ կապվել Է Մոսկվայի հետ՝ անցանկալի իրավիճակներից խուսափելու համար: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդած տեղեկությունը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, թե Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը:
Financial Times-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարարի Չինաստանի հարցերով օգնականի տեղակալ Մայքլ Չեյզը փետրվարի 17-ին այցելել է Թայվան:
ՆԱՏՕ-ի երկրները 2021 թվականի դեկտեմբերից Ուկրաինա են ուղարկել հակաօդային պաշտպանության 1 170 համակարգ, 440 տանկ, 1 510 հետևակի մարտական մեքենա և 655 հրետանային համակարգ։
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո էլ մինչ օրս շարունակվում են արձանագրվել հետցնցումներ։
Հեղինակը մասնավոր զրույցներով և ստացված լուսանկարներով ևս փաստում է, որ արժանահավատ են բոլոր այն պնդումները, որ առկա է սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ իրերի կրիտիկական սակավություն
Վաշինգտոնը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան շուտով կանդամակցեն ՆԱՏՕ-ին: Անկարայում նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Շիշլի Ֆերիքյոյում գտնվող հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում Մեծ պահքի նախօրեին մատուցած պատարագից հետո հայտարարությամբ է հանդես եկել լրատվամիջոցների համար։ Նա հոգու հանգստություն է ցանկացել մահացածների համար, իսկ վիրավորներին արագ ապաքինում մաղթել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հրապարակել Է լուսանկար Կիև ժամանած ամերիկացի առաջնորդի հետ՝ այդ այցն անվանելով աջակցության կարևոր ազդանշան բոլոր ուկրաինացիներին համար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչները տեղյակ են այն հաղորդագրություններին, թե Իրանը հասել է ուրանի մինչև 84 % հարստացման և Իրանի իշխանությունների հետ քննարկում են փորձագետների կողմից անցյալ շաբաթ իրականացված ստուգման արդյունքնրը։
Ընդհատվել է ճանապարհային հաղորդակցությունը խոշոր մայրուղիներով, որը Սան Պաուլո նահանգի համանուն մայրաքաղաքը միացնում Է առափնյա շրջանների 7 հարևան Ռիո դե Ժանեյրոյի հետ:
Ֆրանսիայի հանրապետական մեր գործընկերների հետ համատեղ ներկայացված բանաձևը կոչ է անում անհապաղ բացել միջանցքը և դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
«Մենք գիտե՞նք, թե ինչ ենք ուզում, ու առհասարակ, ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ: Հարցի պատասխանը մենք չունենք»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը՝ նշելով, որ հիմա ապրում ենք, և չի նշանակում, որ մեր օրոք ամբողջական պետք է վերականգնվեն հայության իրավունքները, կյանքի կոչվի Ազատ, անկախ, Միացյալ Հայաստան կոնցեպտը:
Նիկոլի հիմար «պատասխաններն», իհարկե, տրագեդիայի ժանրից էր, բայց դա իր խնդիրը չէ և ինչպես միշտ` ինքը մեղավոր չէ: Դժվար է անխելք գառան դիրքերից թրփոշացած գայլին պատասխանելը, երբ գայլը հանգիստ տոնով ասում է, որ ձեր ժողովրդի կեսի հարցն արդեն լուծված է:
«Մյունխենում հերթական անգամ ցուցադրվեց մակարդակների տարբերությունը, այսինքն, մի երկրի ղեկավար, որը 30 տարի վարում էր հայատյաց քաղաքականություն, նախապատրաստում էթնիկ զտումների և ՀՀ տարածքի զավթման ծրագրեր՝ իր հաղթանակած կեցվածքով, իսկ ՀՀ իշխանության գլուխը չէր կարողանում ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը»,- 168.am-ի հետ հարցազրույցում կարծիք հայտնեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում:
Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած մյուս փրկարարները ևս նշեցին, որ իրենց նկատմամբ միայն դրական վերաբերմունք է եղել, արժանացել են երախտիքի և գնահատանքի խոսքերի:
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի թիվը փետրվարի 19-ի տվյալներով հասել է 40 հազար 689-ի:
Նրա խոսքով՝ երկրաշարժից տուժած 11 նահանգներում ստուգվել է 925 հազար շենք։
2022 թ.-ին Փհենյանը տարբեր տեսակի հրթիռների՝ ռեկորդային թվով փորձարկումներ է իրականացրել՝ 37, որոնց ընթացքում արձակվել է ավելի քան 70 հրթիռ։
Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համարում է անօրինական, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներից օկուպացնելու փաստի առիթով շեշտում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի