ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։

Ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ․

«Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչներն անազնիվ են: Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իմաստով: Հետևաբար, պետք է համապատասխանաբար վերաբերվել:

Ցավոք, սա առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այդ փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի՝ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,-ասված է Զախարովայի հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս