
Թուրքիայում երկրաշարժերից հետո ավելի քան 114000 մարդ է փրկվել փլատակներից

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո փլատակների տակից ավելի քան 114 հազար մարդ է փրկվել: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Փետրվարի 6-ին տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը, որոնց հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ, մեծ ավերածությունների և մարդկային զոհերի պատճառ են դարձել Թուրքիայում և Սիրիայում: Երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը: