Նիդերլանդական հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը
Նիդերլանդական հեղինակավոր Trouw ամսագրում լույս է տեսել «Դանդաղ գործողության հումանիտար ճգնաժամ» (Humanitarian crisis in slow motion) վերնագրով հոդվածը՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ։
Հեղինակը ծավալուն անդրադարձ է կատարում Արցախի՝ ավելի քան երկու ամիս ձգվող շրջափակմանը: Նկարագրվում է Ստեփանակերտի բնակիչ Արտյոմ Ծատուրյանի պատմությունը, ով դեկտեմբերին Հայաստան էր բերել մանկական Եվրատեսիլի մասնակիցների մի խումբ, և մինչ օրս, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով չի կարողանում վերադառնալ տուն։
Հեղինակը նշում է, որ Ծատուրյանի օրինակը միակը չէ, 700 արցախցիներ այժմ բնակվում են Հայաստանի տարբեր վայրերում՝ սպասելով տունդարձի բաղձալի պահին։
Ուշագրավ է այն, որ հեղինակն ինքը հեգնանքով է նկարագրում ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստներին, ովքեր, իր իսկ դիտարկմամբ, նախկինում երբևէ բնապահպանական ակտիվությամբ աչքի չեն ընկել։
Անդրադառնալով հակամարտության ներկա հանգրվանին՝ հեղինակը նշում է, որ 2020 թվականի արյունալի պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում է տեղակայվել ռուս 2,000 խաղաղապահ՝ խուսափելու համար հետագա հնարավոր բախումներից։ Այնուամենայնիվ, նշվում է, որ ներկա ճգնաժամային պայմաններում տպավորություն է, թե ռուս խաղաղապահ զորակազմը անկարող կամ դժկամ է լուծել իր առջև ծառացած այս խնդիրը։
Հեղինակը մասնավոր զրույցներով և ստացված լուսանկարներով ևս փաստում է, որ արժանահավատ են բոլոր այն պնդումները, որ առկա է սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության այլ իրերի կրիտիկական սակավություն