Չինաստանի կողմից ՌԴ-ին ռազմական օգնության տրամադրումը կարմիր գիծ կլինի ԵՄ-Չինաստան հարաբերություններում. Բորել
Չինաստանի կողմից Ռուսաստանին ռազմական օգնության հնարավոր տրամադրումը կարմիր գիծ կդառնա Եվրամիության և Չինաստանի միջև հարաբերություններում։ Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսել ԵՄ խորհրդի նիստին։
«Ես զրուցել եմ (խմբ.՝ Չինաստանի) պետական խորհրդականի հետ… Մեր խիստ մտահոգությունն եմ հայտնել Ռուսաստանին զենք տրամադրելու վերաբերյալ։ Ես նրան խնդրել եմ դա չանել։ Ասել եմ, որ դա կարմիր գիծ կլինի մեր հարաբերություններում: Նա ասել Է, որ դա չեն անի», – նշել Է Բորելը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, թե Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը: