ՆԱՏՕ-ի երկրները 2021 թ.-ի դեկտեմբերից Կիևին են մատակարարել ավելի քան 1 100 ՀՕՊ համակարգ, 440 տանկ և այլ սպառազինություն
ՆԱՏՕ-ի երկրները 2021 թվականի դեկտեմբերից Ուկրաինա են ուղարկել հակաօդային պաշտպանության 1 170 համակարգ, 440 տանկ, 1 510 հետևակի մարտական մեքենա և 655 հրետանային համակարգ։
Այս մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում: Բացի դրանից, Կիևի վարչակարգը ՆԱՏՕ-ի պետություններից ստացել է 9 800 հրթիռ՝ համազակային կրակի ռեակտիվ համակարգերի համար, 609 000 հակատանկային արկ և 1 206 000 արկ։ «Արևմուտքի տրամադրած ռազմական տեխնիկայի մեծ մասը ոչնչացվել է ռուսական զորքերի կողմից», – նշել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունում: