Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ԹՐԻՓՓ-ի հարցում ունի բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ-ին, և իր կարծիքով՝ նաև Ադրբեջանին։ Հիշեք, որ Արցախի ինքնորոշման վերաբերյալ նա նույն միտքն էր արտահայտում և արդյունքում տեսանք, թե ում բավարարեց նրա «բանաձևը»։ Այս մարդը աստվածատուր փորձանք է Հայաստանի գլխին»:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը գրում է, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Թուրքիայի Ալիջան սահմանային անցակետում իրականացվող աշխատանքների 90%-ն ավարտված է: Նշվում է, որ մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքերի կառուցմանը զուգընթաց, տեղադրվում են նաև գովազդային վահանակներ և ցուցանակներ:
Պոուլսենը հավելել է, որ Դանիան ավելի շատ ուշադրություն կնվիրի ՆԱՏՕ-ի շրջանակներում զորավարժությունների անցկացմանը և Արկտիկայում դաշինքի ուժերի ներկայության ընդլայնմանը։
Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։
«Չկա հայոց բանակը, չկա ոչ մի կայունություն: Իրանում այս օրերին տեղի ունեցողը բացառություն չէ»:
Հայ-թուրքական սահմանի «Ալիջանի» սահմանային անցակետում աշխատանքները 90%-ով ավարտված են, հաղորդել է Anadolu-ն։
Անդրադառնալով Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգություններին, որոնք ըստ Թեհրանի՝ հրահրվել են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից, Արաղչին ընդգծել է, որ ժողովրդի և անվտանգության ուժերի զգոնության շնորհիվ տիրել է հանգստություն։
Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ և Թուրքիայում իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության» պատգամավոր Քահյան Թուրքմենօղլուն հանդիպել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեի ու նրա գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրանում տիրող իրավիճակը։
Հունվարի 13-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ հանդես է գալիս Դանիայի և ԱՄՆ-ի միջև Գրենլանդիայի հարցի դիվանագիտական լուծման օգտին:
Հրատարակության աղբյուրներից մեկը հայտնել է, որ կողմերը կարող են գալ համաձայնության, որը «թույլ կտա այնպես անել, որ Թրամփը կարողանա ԱՄՆ-ում դա ներկայացնել որպես իր հաղթանակ»՝ հայտարարելով, օրինակ, որ եվրոպական երկրներն ավելի շատ ներդրումներ կկատարեն Արկտիկայի անվտանգության բնագավառում։
Թուրքիայի էներգետիկայի շուկայի կարգավորման խորհրդի» տվյալների հիման վրա ռուսական «TASS» լրատվական գործակալությունը հաշվարկել է Ռուսաստանից Թուրքիա արտահանվող բնական և հեղուկ գազի ծավալները:
Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղն այցելության է գնացել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Վերջինս էլ «X» սոցհարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է այդ մասին:
Ավելի ուշ իշխանամերձ ԶԼՄ-ներին «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ–ի գրասենյակից հայտնել էին, որ ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի «RanOil» ցանցի բենզալցակայաններում։
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի շուրջ երբեք անվտանգային միջավայրն այնքան կայուն չի եղել իր գոյության պատմության ընթացքում, որքան այսօր: Եվ ոչինչ, որ տարածաշրջանում անվտանգային և պատերազմական մարտահրավերներ կան:
Հայաստանի և Իրանի միջև նախապատրաստվում է ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Իրանական ներկայացուցչությունում նշել են, որ «այս սցենարն արդեն քանիցս ձախողվել է»։
Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահում է Հայաստանին, սակայն չի վստահում ԱՄՆ-ին։ Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի հայտարարած վերջին պատժամիջոցին ու ԹՐԻՓՓ նախագծին։
Հիշեցնենք, որ Ուիթքոֆը և Քուշները ՌԴ նախագահ Պուտինի հետ Կրեմլում հանդիպել են դեկտեմբերի 2-ին։ Ուկրաինական կարգավորմանը նվիրված հանդիպումը տևել է մոտավորապես հինգ ժամ։
Թեհրանը մտահոգված է, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել TRIPP-ն իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի նորանշանակ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Այսօր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ՝ «Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն»։
Թաիլանդի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ բոլոր ուղևորները, այդ թվում՝ տուժած, դուրս են բերվել վագոններից։
Մարզի մնացած հատվածներում ճանապարհներն անցանելի են։
Այսօր տված իր ասուլիսի ընթացքում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն անդրադարձավ «TRIPP»-ի վերաբերյալ Ռուբիո-Միրզոյան համատեղ հայտարարությանը:
Պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ նա բանակցել է խորհրդարանի անդամների հետ իր խմբակցությանը միանալու շուրջ՝ գումարի դիմաց:
«Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք հայ ժողովրդի և ՀՀ կառավարության կողքին, օրինակները շատ են, մենք այսօր շատ ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որն այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրղոլամին՝ ըստ էության հանդես գալով աղմկահարույց հայտարարությամբ, ինչն առաջին անգամ է հայ-իրանական դիվանագիտական հայտարարությունների պրակտիկայում։
Թրամփի խոսքերը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղարությունը` X միկրոբլոգում տարածելով նրա համապատասխան ելույթի տեսանյութը։
Իրանում զանգվածային բողոքի ցույցերի ճնշման հետևանքով զոհերի թվի կտրուկ աճից հետո՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելը նոր պատժամիջոցներ կառաջարկի Իրանի նկատմամբ:
Իրանում Starlink-ի օգտահաշիվները, որոնք նախկինում չէին գործում, այժմ ակտիվ են, իսկ դրանց բաժանորդագրության վճարները հունվարի 13-ից չեղարկվել են, հայտնել է Holistic Resilience տեխնոլոգիական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Ահմադ Ահմադիանը։
Նրա կարծիքով՝ այդ ամենը «ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների աղաղակող խախտում» է։