Բաժիններ՝

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնել է, որ երկրաշարժից տուժած Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական բեռ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախնական տվյալներով՝ հունիսի 29-ին Վենեսուելա կժամանի չվերթ, որը Կոպենհագենում գտնվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման գլոբալ կենտրոնից կհասցնի 48 տոննա բժշկական սարքավորումներ և ջրամատակարարման, սանիտարիայի ու հիգիենայի ապահովման միջոցներ»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ։

Մարդասիրական բեռների թվում, որոնք ՅՈՒՆԻՍԵՖ-ն ուղարկում է բոլիվարյան հանրապետություն, նշված են հաշմանդամի սայլակներ, վրաններ, առաջին օգնության պարագաներ, ջրի մաքրման հաբեր։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղական թիմերն աշխատում են տեղում և կենսական օգնություն են ցուցաբերում երեխաներին և ընտանիքներին»,- նշել է հիմնադրամը։

Հիշեցնենք, որ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան. մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Վերջին տվյալներով զոհվել է 235 մարդ, վիրավորվել՝ 4,300-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930