Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հերքել է Լիբանանի ներքին գործերին միջամտելու մեղադրանքները՝ հայտարարելով, որ այդ երկրի իսկական թշնամին Իսրայելն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Welt պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնն արդեն իսկ ՆԱՏՕ-ին է փոխանցել փոփոխությունների փակ ցուցակը։
Ոստիկանությունը ձերբակալել է 15-ամյա մի դեռահասի, ով մեղադրվում է Ռուսթավի քաղաքում միջին տարիքի տղամարդու կանխամտածված սպանության մեջ, հայտնում է «Գրուզիա Online»-ը։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն իր ափսոսանքն է հայտնել հունական Լեֆկադա կղզու ափերի մոտ ծովային անօդաչու սարքի հայտնաբերման միջադեպի կապակցությամբ և պաշտոնապես ներողություն խնդրել Հունաստանից։
ՀԱՊԿ-ից դուրս գալը դժվար թե ավելացնի Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել։ Այս մասին հայտնում է NNA գործակալությունը:
Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա կատարված հարձակման։ Այս մասին ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ Տվերի մարզի Ռժևի շրջանում շարժվող մեքենայի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով տղամարդ է մահացել: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։
Երկրների միջև փոխգործակցությունը պետք է զարգանա «տանգո պետք է երկուսով պարել» սկզբունքով, ԱՄՆ-ը դեռևս դա չի ցանկանում։ Այնուամենայնիվ, Մոսկվան համբերատար է և փոխադարձությամբ կպատասխանի, երբ Վաշինգտոնը պատրաստ լինի հարաբերությունների իրական վերականգնմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Չինաստանի մեդիակորպորացիային տված հարցազրույցում՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի առաջնորդները դեռևս համաձայնության չեն եկել ԱՄՆ-ի հետ՝ շարունակվող պատերազմը դադարեցնելու համար, քանի որ նրանք «ուժեղ» և «հպարտ» են` հավելելով, որ «նրանք այլընտրանք չունեն», բացի համաձայնության հասնելուց։
Լենինգրադի մարզի տարածքում 141 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
Իրանական կողմի վարկածով՝ հարված հասցնելուց հետո տանկերներից մեկը կանգնեցվել է, իսկ մյուսները շրջվել և վերադարձել են հետ։
ԱՄՆ-ը ծրագրում է շուտով ավարտել Իրանի դեմ գործողությունը երկկողմ համաձայնագրի միջոցով կամ ավելի կոշտ մեթոդներով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Եթե Լիբանանն Իրանի համար մանրադրամ լիներ, մենք վաղուց արդեն գործարքի գնացած կլինեինք։ Փրկե՛ք Լիբանանը ձեր իրական թշնամուց, պարոն Նախագահ
Իրանցի դիվանագետները միջազգային հանրությանը կոչ են արել «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն մշակել խաղաղ միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումների նկատմամբ և միջազգային մակարդակով ամրագրել դրանց բացարձակ անձեռնմխելիության սկզբունքը։
Նախագահական Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփն ընդգծել է, որ Ազգային հետախուզության գրասենյակի չափսերը «չափազանց երկար ժամանակ մնացել են չափից ավելի ուռճացված»։
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը յոթ բալիստիկ հրթիռ են արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ՝ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները խոցել էին Իրանի հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնք արձակվել էին դեպի Հորմուզի նեղուց, ինչպես նաև հարվածներ էին հասցրել Իրանի ռադիոլոկացիոն օբյեկտներին։ «Նախնական գնահատականներով՝ […]
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ին կանանց ու տղամարդկանց շրջանում ամենատարածված անունների ցանկը։
Եվրոպական միության (ԵՄ) հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների ներկայացրած վիզայի դիմումներին ամենադրականն արձագանքել է Պորտուգալիան։ Այս երկիրը հաստատել է Թուրքիայից ստացված դիմումների 96.5%-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համարը՝ Նարեկ Կարապետյանն է։
Ֆրանսիական «Le Monde» օրաթերթում հոդված է հրապարակվել Թուրքիայի՝ աֆրիկյան երկրների հետ զարգացող հարաբերությունների մասին։ Մասնավորապես անդրադարձել է Թուրքիա-Մալի հարաբերություններին ու նշել է, որ Անկարան դառնում է ազդեցիկ և ռազմավարական գործընկեր Արևմտյան Աֆրիկայի երկրում։
Չնայած Մոսկվան կոշտացրել է հռետորաբանությունը պաշտոնական Երևանի նկատմամբ, զուգահեռաբար տնտեսական սահմանափակումներ կիրառելով, Ռուսաստանը հույս ունի, որ Հարավային Կովկասի «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևանները՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան) արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կանցկացվի Բաքվում կամ Երևանում: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտարարել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ինչպես հասկանում ենք, այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև»,- ասել է նա։
Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են արհեստական բանականության ոլորտի խոշորագույն ընկերություններում պետության կողմից բաժնեմասեր ձեռք բերելու հնարավորությունը, գրում է The Wall Street Journal պարբերականը։
Ռուսաստանը Իրանին զենք չի մատակարարել, Թեհրանն այդ մասին չի խնդրել։ Ա Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, վարչախմբի կողմից տոտալ կեղծիքների կիրառումը, հայ ժողովրդին վախի, սարսափի, ահաբեկման մեջ պահելու շարունակական մոլուցքը, Փաշինյանի՝ ամեն գնով վերարտադրվելու անհագ մղումը, նաև՝ ընդդիմության քայլերի արդյունավետությունն ու քվեարկության հնարավոր ելքերը։
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ այսօր և երեկ մի քանի անգամ հարվածներ է հասցրել իսրայելական զորքերին Լիբանանի հարավում գտնվող Բոֆոր ամրոցի շրջանում, հաղորդում է Al Jazeera-ն։
Հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության «Հայաստանն ընտրում է» նախագծի շրջանակում քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների առաջին համարների միջև մեծ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է 3755 զինծառայող»:
Իրանի Ֆարս նահանգի հարավում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Tasnim-ը։
Ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ դեռևս մարդիկ կան, որոնք փնտրում են առաջնորդի, վիճում՝ ով և ինչպես պետք է կառավարի։