Politico․ ֆոն դեր Լայենը կգա Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում «Եվրամիության դիրքերի ամրապնդմամբ» և «հակազդել Ռուսաստանի ազդեցությանը», հայտնել է Politico-ն՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։

«Այցը նվիրված կլինի առևտրի և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ ազդեցությունը պահպանելու Մոսկվայի ջանքերին հակազդեցության աջակցմանը», – գրել է պարբերականը՝ հղում կատարելով իր զրուցակիցներից մեկին։

Politico-ի տվյալներով՝ ֆոն դեր Լայենի հետ կլինի նաև Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը, որը ներկայում ակտիվորեն լոբբինգի է ենթարկում միությանն Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացը։

Հայաստանում Եվրահանձնաժողովի նախագահը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանում՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Չորեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոն չի հաստատել ֆոն դեր Լայենի ծրագրերը, սակայն խոստացել է ուրբաթ հայտարարել նրա հաջորդ շաբաթվա աշխատանքային ժամանակացույցը։

Ինչպես նշել է Politico-ն, «Բրյուսելը Հարավային Կովկասը դիտարկում է որպես Եվրոպայի և Ասիայի միջև ռազմավարական կարևոր տրանսպորտային միջանցք, որի նշանակությունն աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին»։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը միաժամանակ մնում է ԵՄ էներգակիրների առանցքային մատակարարներից մեկը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Բրյուսելում նույնիսկ ստեղծվել է ԵՄ հատուկ քաղաքացիական խումբ, որը նպատակ ունի «օգնել Երևանին դիվերսիֆիկացնել Եվրոպայի հետ առևտրային կապերը և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից»։

Ակնկալվում է, որ այցի ընթացքում ֆոն դեր Լայենը կհայտարարի տարածաշրջանում ԵՄ որոշ նոր նախաձեռնությունների մասին, սակայն դրանց բովանդակությունն առայժմ պաշտոնապես չի բացահայտվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930