Իսպանիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին ժամանակավորապես լքել Ուկրաինան՝ կապված այդ երկրում անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Նախորրդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էրդողանն ու Բաքվի վիլայեթի ժամանակավոր կառավարիչը հպարտորեն հայտարարում են Շուշիի դեկլարացիայի վավերացման մասին: Սուլթանն ու վեզիրը շտապում են… շտապում են հույս ունենալով փոփախվող աշխարհակարգում այն ներկացնել որպես իրողություն՝ իրենց մասնաբաժինը ստանալու ակնկալիքով:Ինչ՞ վտանգներ ունի Հայաստանի համար դա առանձին քննարկման թեմա է..․
Նիդերլանդները կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան:
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Կիևը հրաժարվում է Դոնբասի հետ ուղիղ երկխոսությունից, շարունակում է շրջափակել տարածաշրջանը, ընդունում է օրենքներ, որոնք հակասում են Մինսկի համաձայնագրերին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:
Բելառուսի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստեղծված ,այսպես կոչված, «Կոմանդոս» ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել:
Իրաքի իշխանություններն անվտանգության նկատառումներից ելնելով կոչ են արել քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը, իսկ Կիևում դեսպանատան աշխատակիցներին՝ օգտվել ամենամյա արձակուրդից:
Իրավիճակի սրման դեպքում բրիտանացի զինվորականները Ուկրաինայում չեն լինի, մասնավորապես՝ փետրվարի 12-13-ին ռազմական հրահանգիչները կլքեն երկիրը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան, եթե այդ երկրում նրանց գտնվելը պարտադիր չէ:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են աշխատել հնարավոր արտակարգ իրավիճակներում և հաստատել են բնակչության տարհանման ծրագիրը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր «ներխուժման» մասին տեղեկությունների տարածման հետ։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին և ասաց, որ իրավիճակն այնպիսին է, ինչպիսին որ կա՝ բարդ, սակայն հաստատակամ։
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերից, որոնք չունեն մեծ հրատապություն:
ԱՄՆ պետդեպարտամենտը Կիևում ամերիկացի դիվանագետներին, ովքեր կրիտիկական կարևորության պաշտոններ չեն զբաղեցնում, հրահանգել է հեռանալ Ուկրաինայից:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մեծ հավանականության պատճառով դիմում է Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին։ ԱԳՆ-ն հայտնում է, որ Կիևի դեսպանատունը, Օդեսայի և Դոնեցկի հյուպատոսությունները անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի։
Իսպանիայի իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում տարհանել Կիևում իրենց դեսպանության անձնակազմին, սակայն դեռևս նման քայլ չեն ձեռնարկում:
Քուվեյթի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին անվտանգության նկատառումներից ելնելով լքել Ուկրաինայի տարածքն ու խուսափել այդ երկիր այցելելուց:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։
Ալիևը լավ գիտի՝ հաղթանակի համար ոչ այնքան Թուրքիային է պարտական, որքան Փաշինյանին. Դավիթ Շահնազարյան
Բրիտանական «Financial Times» թերթի հոդվածագիր Դեյվիդ Գարդները «Պատմությունն ի վերջո կարող է թակել Էրդողանի դուռը» վերտառությամբ հոդվածում վերլուծել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բելգիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի տարածքում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել երկիրը՝ չերաշխավորելով քաղաքացիների տարհանման հնարավորությունը իրավիճակի սրման դեպքում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրենքի ուժ է ստացել օրերս թուրքական մեջլիսի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը»:
Telegram-ը Գերմանիայում արգելափակել է արգելված կամ ագրեսիվ բովանդակությամբ 64 ալիք:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ ծրագրում է փետրվարի 12-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Թեհրանի Մեծ շուկայում փետրվարի 12-ին խոշոր հրդեհ է բռնկվել:
Թուրքմենստանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի մարտի 12-ին:
Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինայի տարածքը։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: «
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին հեռախոսազրույցներ կունենա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Աֆղանստանի կառավարությունը, որը ղեկավարվում է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից, երկրից հեռացած բուհերի դասախոսներին հորդորել է վերադառնալ՝ գիտական առաջընթացի հասնելու համար: Այդ մասին հաղորդել է Ariana News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանություններին։