Փարիզում հոկտեմբերի 10-ին մամուլի ասուլիս Ֆրանսիայի լրագրողներին՝ հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների ու պաշտպանության մեխանիզմների հարցերով:
Ուկրաինան Կանադայից 400 միլիոն կանադական դոլարի (290,5 միլիոն ԱՄՆ դոլար) չափով լրացուցիչ վարկ կստանա։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
Ռուսաստանում անհրաժեշտ է անզավակության համար հարկ մտցնել և ամսական 30-40 հազար ռուբլի սահմանել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի սոցիալ-տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Զուբեցը:
Սպասվում է, որ հաջորդ տարի Ֆրանսիայի զինված ուժերի վրա ծախսերը կավելանան և կհասնեն մինչև 50,5 միլիարդ եվրոյի, դրա մասին հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության բյուջեի նախագիծը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Ուկրաինայի հարցով միջնորդությունը քննարկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ «Նա հրաժարվում է ընդունել խաղաղությունը և ամեն օր հերթական ազդանշանն է տալիս պատերազմի և ավերածությունների օգտին։ Այս օրերին նա նույնիսկ պատրաստ չէ հեռախոսով խոսել Գերմանիայի կանցլերի հետ»,-ըստ Deutsche Welle պարբերականի՝ շեշտել է […]
Հոկտեմբերի 8-ին հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները։
Լիբանանից Իսրայելի հյուսիսի ուղղությամբ մեկ ժամվա ընթացքում արձակվել է մոտ 100 հրթիռ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«ՌԴ նախագահ Պուտինը պատահական չէ, որ ընդգծեց՝ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, Հայաստանի հետ առևտաշրջանառության ծավալները կհասնեն 16 միլիարդ դոլարի։ Եթե այսպես շարունակվի ձևակերպումը կարևոր է, դրանով Պուտինն ուղղակի Փաշինյանին հասկացրեց՝ մի՛ կտրեք այն ճյուղը, որի վրա նստած եք։ Հայաստանի ղեկավարը գնացել էր Մոսկվա, որովհետև տեսնում է՝ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը շատ մեծ է, իսկ այլընտրանքներ իրենք չեն կարողացել ստեղծել, հետևապես պետք է հաշվարկել՝ արդյո՞ք պետք է եղածը կորցնել՝ խզելով այդ կողմի հետ հարաբերություները»,- ասաց Մարտիրոսյանը։
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում «Միլթոն» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 16-ի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանում բնական գազի արդյունահանումը 2024 թվականի հունվար-օգոստոսին 2023 թվականի նույն ամիսների համեմատ աճել է 9%-ով։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հետազոտության մեջ։
Խոսքն, ըստ ամենայնի, Բունդեսթագում նախապես համաձայնեցված 400 մլն եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթի մասին է, որին հավելյալ միջոցներ են ավելացվել ձմռան ամիսներին աջակցելու համար։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հաղորդագրություն է տարածել որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող լուրերի վերաբերյալ։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:
Հունգարիայի վարչապետը նշել է, որ ակնկալում է բավականին բարձրորակ քննարկում այն մասին, թե ինչու է եվրոպական տնտեսությունը դժվարությունների մեջ և հետ է մնում ԱՄՆ-ից ու Չինաստանից, և ինչ է պետք փոխել՝ կրկին մրցունակ դառնալու համար։
Եթե ամիսներ առաջ կարող էինք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահը երկրի զինված ուժերում բարձր պաշտոններ է վստահում 2020 թվականի պատերազմով անցածներին և թուրքական բանակի չափորոշիչներին տիրապետողներին, ապա այսօր կարող ենք ասել նաև հակառակը՝ ադրբեջանական զինված ուժերից հեռացվում են 44-օրյա պատերազմի ժամանակ և, առհասարակ բանակում ներդրում ունեցած զինվորականները:
2024 թվականի սկզբին Սլովակիայի ներկայիս նախագահ Պյոտր Պելեգրինին հայտարարել էր, որ ուկրաինական ռազմական տեխնիկայի վերանորոգման կենտրոնը, որը նախաձեռնել էր Գերմանիան, կշարունակի իր աշխատանքը։
Հոկտեմբերի 10-ին ձերբակալվել են ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM)Շահինբեյ շրջանի փոխնախագահ Մուստաֆա Թուչը, «Ժողովրդավարական շրջաններ կուսակցության» (DBP) Անթեփ նահանգի փոխղեկավար Մեհմեդ Օզքանը և նույն կուսակցության Շահինբեյ շրջանի համաղեկավար Մյուսլում Դենիզհանը:
Թուրքիայի նախագահի այցի շրջանակներում ստորագրվել են նաև համագործակցության 11 հուշագրեր տարբեր նախարարությունների և գերատեսչությունների միջև, նախատեսվում է նաև թուրքական և սերբական ընկերությունների գործարար համաժողով։
Հաղորդվել է, որ նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերն առաջիկայում կփոխանցվեն դատարան:
Ընդհանուր առմամբ 10,4 միլիարդ եվրոից գրեթե 4 միլիարդ եվրոն արդեն հատկացվել է, և մնացել է ավելի քան 6 միլիարդ եվրո
«Թյուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրները խորացնում են համագործակցությունը։ Կարմիր մահիկ ասոցիացիաների շրջանակներում, որոնց ներկայացուցչությունները գտնվում են նշյալ երկրներում։
ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 14-ին կսկսի ամենամյա միջուկային զորավարժությունները, որոնք կտևեն երկու շաբաթ։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել
Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Բեյրութին՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Վաֆիկ Սաֆային։ Իսրայելական հարվածից Լիբանանի մայրաքաղաքում զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 117-ը։
Այդ ընթացքում տեղի են ունեցել ԱՍԵԱՆ-ի 44-րդ և 45-րդ գագաթնաժողովները, ինչպես նաև տեղի կունենան ԱՍԵԱՆ-ի ղեկավարների հանդիպումներ գործընկեր երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև 19-րդ Արևելաասիական գագաթնաժողովը:
Հոկտեմբերի 10-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արտասովոր դեպք է գրանցվել:
Բյուխները նշել է, որ բանակցություններում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն Ուկրաինայի հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև միգրացիայի խնդիրը։
«Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ է թուրքական կողմը նման հայտարարություն անում Փաշինյանի՝ Մոսկվա այցից անմիջապես հետո։ Եվ չե՞ք կարծում արդյոք, որ եթե սա զուտ ապատեղեկատվություն է, ապա հայկական կողմը պետք է արձագանքի այս հայտարարությանը»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում առաջին անգամ հանդիպել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հոկտեմբերի 22-24-ը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովում նախատեսվում է երկու պետությունների ղեկավարների ևս մեկ հանդիպում։ Այս մասին գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն։