Թուրքական ապրանքների արտահանումը Հայաստան նվազել է

Թուրքական ապրանքների արտահանման ծավալն այս տարվա հունվար-մարտ ամիսներին դեպի հարևան երկրներ (Բուլղարիա, Հայաստան, Վրաստան, Իրաք, Իրան, Սիրիա և Հունաստան) կազմել է 6 միլիարդ 243 միլիոն 71 հազար ԱՄՆ դոլար։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ վկայակոչելով Առևտրի նախարարության և Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալները, այս տարվա հունվար-մարտ ամիսներին արտահանումը դեպի այս հարևան երկրներ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,6%-ով։

Թուրքական ապրանքների արտահանումը Հայաստան կազմել է 106 հազար դոլար։ Դա 14,4%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 124 հազար դոլար։

Տեսանյութեր

Լրահոս