
Եվրոպայի ամենամեծ բանտը գտնվում է Թուրքիայում

Հայտնի է դարձել, որ Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրում» կառուցվելու է 832 քմ մակերեսով երկու հարկանի նոր շենք: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի 9.9 մլն լիրա (մոտ 263.000 դոլար)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ բանտի վերաբերյալ Թուրքիայի Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի պատրաստած զեկույցում նշվում է, որ այնտեղ պահվում է 22.781 դատապարտյալ։
Ներկայումս այնտեղ է կալանավորված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
Մարմարայի բանտը համարվում է Եվրոպայի ամենամեծ բանտային համալիրը։ Այն շահագործման է հանձնվել 2008 թվականին։ Բաղկացած է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։ Բանտային համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 1 մլն քառակուսի մետր: