Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լե Դրիանը, ով այցելել է Ռումինիա, հայտարարել է, որ այսօրվա կարևորագույն մարտահրավերներից է «Ռուսաստանի հետ կայուն ու կանխատեսելի հարաբերությունների վերականգնումը»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլը:
Հ.Գ. Մեր հարևան երկրի ղեկավարի վերջին ելույթները ևս արձանագրել ենք, առանձնացրել ենք մեզ վերաբերող ատելության ու թշնամանքի մասերը և էլի կուղարկենք միջազգային մարմիններին:
«Ես ողջունում եմ ԱՄՆ որոշումը՝ հավելյալ ուժեր տեղակայելու Գերմանիայում, Լեհաստանում և Ռումինիայում՝ ուժեղացնելով ՆԱՏՕ-ի կարողությունները զսպման և պաշտպանական ոլորտներում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սա կփոխլրացնի այս հարցում ԱՄՆ՝ վերջերս իրականացրած քայլերը:
Ու՞ր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը։ Ո՞վ է նրանց խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին։ Մնում է անհայտ։ Թերեւս Ժիրայր Լիպարիտյա՞նը, որին անցած տարի կարելի էր «հպարտ մենության» մեջ հանդիպել Անթալիայում։
Ուկրաինայի շուրջ իրադրությունը պահանջում է, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնի ռազմական ներկայությունը արևելյան ճակատում: Այս մասին փետրվարի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
Պենտագոնը չի բացառել, որ ԱՄՆ լրացուցիչ ուժերը Եվրոպայում կարող են ուղղվել դեպի Ուկրաինա՝ աջակցելու տարհանմանը: Այս մասին փետրվարի 2-ին հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
Թուրքական ընդդիմադիր «Sözcu» լրատվամիջոցի վերլուծաբան Էմին Չոլաշանը հայ-թուրքական կարգավորման թեմայով հոդված է հրապարակել՝ վերնագրում Հայաստանն անվանելով չակերտյալ բարեկամ ու եղբայր։
Ադրբեջանի խորհրդարանը փետրվարի 1-ին վավերացրել է Շուշիի հռչակագիրը՝ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության մասին պայմանագիրը, որ նախորդ տարի հունիսի 15-ին Ալիևն ու Էրդողանը ստորագրել էին 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացված Շուշի կատարած այցի ընթացքում:
Նիդերլանդներն Ուկրաինային տեխնիկական օգնություն է առաջարկել կիբերհարձակումների դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է Նիդերլանդների կառավարության պաշտոնական կայքը, այս մասին ասվում է այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համատեղ հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգների պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 30 տրիլիոն դոլարը: Այդ մասին են վկայում ԱՄՆի ֆինանսների նախարարության՝ փետրվարի 1-ին հրապարակված տվյալները:
Ռումինիայի իրավապահ մարմինների աշխատակիցները, մասնավորապես ոստիկաններն ու պաշտոնաթող զինվորականները փետրվարի 2-ին մայրաքաղաք Բուխարեստում բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ավելացնել աշխատավարձերն ու թոշակները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ դատելով Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող վերջին երկու օրերի իրադարձություններից՝ թերահավատ է, որ լարվածությունն աստիճանաբար կմարի։
Հեռուստաընկերության տեղեկությամբ, մոտ երկու հազար լրացուցիչ ամերիկացի զինծառայողներ տեղակայվելու են Լեհաստանի տարածքում, ևս մի քանի հազարը՝ ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան ճակատում, այդ թվում և Ռումինիայում:
Շուրջ 2,5 հազար ամերիկացի զինվորներ կարող են արագորեն տեղափոխվել Լեհաստան այն 8,5 հազար զինծառայողների թվից, որոնց պլանավորում են ուղարկել Արեւելյան Եվրոպա:
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրադարձել է ՀՀ-Թուրքիա երկխոսության թեմային և արցախյան հիմնախնդրին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շվեդիան 50 միլիոն շվեդական կրոն (շուրջ 5,5 միլիոն դոլար) կուղարկի Ուկրաինայի հարավ-արեւելքի «կայունության ամրապնդման» ֆոնդին, որն ստեղծվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Շվեյցարիայի հետ համատեղ: Այդ մասին հաղորդում է թագավորության ԱԳ նախարարությունը:
Փետրվարի 1-ին Գվինեա Բիսաուի մայրաքաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը խափանվել է երկրի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից:
Ղրղզա-տաջիկական սահմանին իրադրությունը մնում է լարված, բայց հակամարտության համար նախադրյալներ առայժմ չկան:
Ուկրաինայի իշխանությունները բացառում են Դոնբասին հատուկ կարգավիճակ կամ վետոյի իրավունք տրամադրելու հնարավորությունը։
Թուրքական բանակը մի քանի հարվածներ է հասցրել, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ, Իրաքի Նեյնավայի նահանգի Մահմուր քաղաքին. զոհվել է ութ մարդ եւ 17-ը վերքեր են ստացել:
Կորեական թերակղզում անվտանգության ոլորտի բարդ իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի գործողություններն են, Վաշինգտոնը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում թշնամական մոտեցումից:
Ադրբեջանի Եվլախի շրջանի տարածքում փետրվարի 1-ին, ժամը 22:00-ի սահմաններում, բազմաթիվ բեկորային վնասվածքների հետևանքով մահացել է Արցախի՝ ներկայում Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի բնակիչ, 1996 թվականին ծնված Իսմայիլ Միքայիլովը։
Վրաստանի չորս քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսի, Փոթիի եւ Քոբուլեթի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել երկրում գների բարձրացման պատճառով:
Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարի ու Զաքիր Հասանովի հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ կարճ ասուլիս: Դրա ընթացքում Աքարն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ուկրաինայի ուժայիններն ականանետներից գնդակոծել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հրադադարի ռեժիմի վերահսկման եւ համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցիչը:
Ֆրանսիան Ռուսատանի կողմից Ուկրաինայի տարածք ռազմական ներխուժում իրականացնելու ցանկություն չի տեսնում: Փետրվարի 2-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը France 2 հեռուստաալիքի եթերում:
Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիա են բարձրացրել այն առնչությամբ, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բեռներով ադրբեջանական երկու ավտոշարասյան տարանցման ժամանակ բեռնատարները ռուս խաղաղապահներից բացի ստուգել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատակիցը:
ԱՄՆ-ը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ փետրվարի 3-ին նիստ անցկացնել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի վերջին արձակումը քննարկելու համար: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով դիվանագետների:
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականը։