Ավելի վաղ Էկվադորի ոստիկանությունը հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել Էկվադորի գիշերային վայրում, որտեղ անկարգություններ են սկսվել, որոնց հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս հինգը վիրավորվել են:
Լսումները կանցկացվեն հունվարի 11-12-ը։
Ադրբեջանի նախագահը շարունակում է ծավալապաշտական հռետորաբանությունը։ Պետությունը, որը օրգանապես Հայաստանի և հայկականության հետ կապված տարածքներ է բռնակցել և օկուպացրել, ինչպես, օրինակ, հայկական Նախիջևանը, պատմական Գարդմանը և վերջապես Լեռնային Ղարաբաղը, երեսպաշտորեն խոսում է պատմական անարդարության մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ընկերների հետ հազվադեպ հանդիպումների ժամանակ՝ իրեն հարցնում են՝ դո՞ւ ես, թե՞ դու չես: Այս մասին, ըստ tert.am-ի՝ գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ամեն օր պետք է արթնանալ ու կատարել այն խնդիրները, որն ուժեղացնում է մեր երկրի անվտանգությունը։ Ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան, վաղը պետք է որոշվի՝ Ալիևի ասածն ինչքանով հիմնավոր կլինի։ Մեր ուժը նրան կստիպի, որը միասնական ուժ է, մեր ուժը միայն բանակը չէ։ Բոլոր մակարդակներում պատասխանները կտրվեն, ընդ որում՝ իրավական հարթությունում։
Ավելի վաղ Washington Post թերթի մեկնաբան Ջոշ Ռոգինը նշել էր, որ վարչակազմը չի կարող իրականացնել Կիևի համար ՌԴ-ի Դաշնության սառեցված ակտիվների բռնագրավման և օգտագործման պլանն առանց եվրոպական երկրների համաձայնության, իսկ նրանցից ոմանք այժմ կասկածի տակ են դնում այդ քայլի նպատակահարմարությունը
Քեմերոնը վերահաստատել է Միացյալ Թագավորության ձգտումը Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում փոխգործակցելու վերաբերյալ:
«Այս իշխանությունն այնքան սխալներ է արել, այնքան ստվերային պարտավորություններ է վերցրել, այնքան ցածր վարկ ունի գործընկերների մոտ ու այնքան ցածր վստահություն՝ հանրության շրջանում, որ կարծում եմ՝ իրենք ոչինչ չեն կարող անել,- ի պատասխան՝ նշեց քաղաքագետը, ապա վստահեցրեց,- Հայաստանի համար միակ տարբերակն իշխող անձի փոփոխությունն է, հակառակ դեպքում՝ մեր խնդիրները գնալով ավելի են խորանալու»:
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիից հետաքրքրվեցին՝ ի՞նչ նկատի ունի Իրանը՝ հայտարարելով, որ տարածաշրջանում սահմանների փոխոփոխություններն իրենց համար անընդունելի են։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը: Հերթական հանդիպումը կկայանա հունվարի 14-ին Դավոսում։
Վկայակոչելով հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամությունն ու առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման օրոք մեր կառավարությունները նոր եռանդով կփոխգործակցեն Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմոլորտ համագործակցությունն առավել խորացնելու համար։
ՀՀ կառավարությունը 3,5 մլրդ դրամի բյուջետային վարկ տրամադրեց «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ–ի կողմից Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցումը ֆինանսավորելու նպատակով։
168.am-ի հետ զրույցում Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանն արձագանքելով Ալիևի այս հայտարարությանը՝ նկատեց՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարը փորձում է Հայաստանի այս կամ այն տարածքն անվանել ադրբեջանական, ինչն աբսուրդ է։
Պաշտպանության փոխնախար Արման Սարգսյանն այսօր խորհրդարանում կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
Ավելի ուշ UKMTO-ն նորացված հաղորդագրության մեջ պարզաբանել է, որ նավ չարտոնված թափանցումն իրականացվել է 4-5 զինված անձանց կողմից, որոնք եղել են դիմակներով և զինվորական սև համազգեստով։
«Ալիևը բացահայտ ասում է, որ իր համար ամենաարդյունավետը երկկողմ բանակցությունն է, Նիկոլ Փաշինյանի հետ տետ-ա-տետը, որի արդյունքում ինքը ստանում է այն, ինչ ցանկանում է: Որովհետև եթե այս պայմանավորվածությունները երաշխավորվեն որևէ երրորդ կողմի մասնակցությամբ՝ կլինի Արևմուտքը թե Ռուսաստանը, Ալիևն ունենալու է որոշակի պարտավորություններ: Իսկ ինքը շատ լավ գիտի, որ Նիկոլի իշխանությունն այն իշխանությունն է, որի առաջ ինքը երբևէ, անգամ ստորագրված փաստաթղթի դեպքում, որևէ պարտավորություն չի ունենալու:
Ինչպես ընդգծել է Նեթանյահուն, այս ռազմական գործողության մեջ Իսրայելի նպատակն է «Գազայի հատվածը զերծ պահել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից և ազատել [անկլավում պահվող իսրայելացի] պատանդներին»։
Վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ պարզ չէ, թե Չինաստանն ինչպես կարձագանքի պատվիրակությանը:
Ընդունված բանաձևը պահանջում է, որպեսզի հութիներն անհապաղ դադարեցնեն բոլոր նմանօրինակ հարձակումները, որոնք խոչընդոտում են գլոբալ առևտուրը, խախտում նավագնացության իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև՝ խախտում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։
Առնվազն 52 մարդ դեռևս նշված է անհետ կորածների ցուցակում։ Վերջին տվյալներով՝ տուժածների թիվը 567 է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանի տնտեսությունը գնողունակության պարիտետով դարձել է առաջինը Եվրոպայում և հինգերորդը՝ աշխարհում։
Ադրբեջանական «Minval» գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին։
«Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անարդար քայլեր չի արել»,- տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան իր արտաքին և ներքին քաղաքականության մեջ իրեն պահում է իր շահերին համապատասխան:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հեռուստատեսության և կինոյի դերասանների ամերիկյան ֆեդերացիայի գործադուլը, ֆեդերացիա, որը ներկայացնում է մոտավորապես 160 հազար մարդու շահերը, սկսվել է հուլիսի 14-ին և փաստորեն դադարեցրել է ամբողջ արտադրությունն ԱՄՆ-ի կինոստուդիաներում։ Դերասանները պահանջել են աշխատավարձերի բարձրացում, փոխհատում արտաժամյա աշխատանքի դիմաց և արհեստական ինտելեկտի կիրառման սահմանափակում կինոյում:
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի դատարանում ներկա է գտնվել այսօրվա դատավարությանը։ Դատարանը դատաքննության ընթացքում լսեց կողմերի փաստարկները։ Դոնալդ Թրամփն արդեն լքել է դատարանը։
Ընդհանուր առմամբ՝ Չինաստանը 2023 թվականին արտերկրում վաճառել է ավելի քան 5,26 միլիոն մեքենա՝ մոտ 102 միլիոն դոլար ընդհանուր գումարով, իսկ ճապոնական մեքենաների արտահանման ծավալը կանխատեսվում էր մոտ 4,3 միլիոն միավոր։
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «ոտքի վրա» քննարկել է անկլավների թեման: Այս մասին Ալիևը հայտարարել է ադրբեջանական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում:
Թուրք լրագրող, հաղորդավար Ֆաթիհ Ալթայլըն անդրադարձել է Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում տեղի ունեցած դանակահարությանը: