Ադրբեջանի նոր պահանջը. Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը «արևմտյան ադրբեջանցիների» համար. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է. «Ադրբեջանական իշխանությունը Հայաստանին ներկայացվող պահանջներն ավելացնում է ու դեռ ավելացնելու է:

Սահմանադրության փոփոխությանը զուգահեռ ադրբեջանական իշխանական քարոզչությունը նոր պահանջ է դրել, որ Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» համար և այն համապատասխանեցնի նրանց կարիքներին:

Այս ամենը «խաղաղության պայմանագիր» հորջորջված փաստաթղթի նախապայման է, որ միակողմանիորեն պահանջվում է Հայաստանի իշխանությունից»։

Տեսանյութեր

Լրահոս