
Եվրահանձնաժողովը արտակարգ միջոցառումներ է նախատեսում Լեհաստանում թռչնի գրիպի դեմ պայքարում

Եվրահանձնաժողովը ծրագրում է հաջորդ շաբաթ արտակարգ միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու թռչնի գրիպի տարածումը Լեհաստանի երկու շրջաններում:
Այս մասին հայտնում է Reuters–ը:
Վերջին երկու ամսվա ընթացքում Լեհաստանում գրանցվել է 73 դեպք (HPAI), որոնցից 53-ը Մասովյան (Masovian) և Մեծ Լեհաստանի (Greater Poland) շրջաններում: