Վենեսուելան ակնկալում է տեղայնացնել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունն իր տարածքում:
Կորոնավիրուսի դեմ ավստրալական պատվաստանյութը, արտադրվելով Քվինսլենդի համալսարանի բազայի վրա, կարող է զանգվածային օգտագործման համար հասանելի լինել մինչեւ 2021 թվականի հուլիսը:
Եվրամիությունում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար օգտագործվելու են այն պատվաստանյութերը, որոնք արտադրվել են ԵՄ-ի երկրներում:
Առողջապահության նախարարությունում (ԱՆ) կայացել է գործակարգավարական խորհրդակցություն` ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունների տնօրենների և ԱՆ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1703 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 114 383-ի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին՝ նպատակ ունենալով իմունականխարգելման ցուցանիշների բարձրացման արդյունքում հնարավորինս նվազեցնել թոքաբորբերից մահացության ցուցանիշները:
Հայաստանում նոյեմբերի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 112 680 դեպք, որոնցից 70 130-ն` առողջացած, 1668-ը` մահվան ելքով (ավելացել է 32-ով):
Հայաստանում նոյեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2000 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 110 687-ի:
Հայաստանում նոյեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 108687 դեպք, որոնցից 66835 -ն` առողջացած:
Ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Մարզահամերգային համալիրի տարածքը, որտեղ ամիսներ առաջ մահճակալներ էին տեղադրվել կորոնավիրուսով վարակվածների բուժման համար, նպատակահարմար չէ օգտագործել։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ կորոնավիրուսով վարակված պացիենտները 14 օր մեկուսանալուց հետո թեստ չեն հանձնում, որպեսզի վերջնականապես համոզվեն, որ առողջացել են։
Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1042 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 107 466-ի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 49 մլն 708 հազարը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հետ է կանչել «Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաներ: Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ հետկանչի նպատակով ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ նոյեմբերի 6-ի փորձագիտական եզրակացությունը։
Հայաստանում նոյեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2476 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 104249-ի:
«Ֆարմասինթեզ» ընկերությունը պլանավորում է 2021 թվականի առաջին եռամսյակում մեկնարկել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունաբերական արտադրությունը:
Երբևիցե այնքան պարտադիր չի եղել հակահամաճարակային միջոցառումների կիրառումը, որքան այսօր՝ պատերազմի ժամանակ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամբողջ աշխարհի կառավարություններին կոչ է արել պատրաստվել նոր համավարակի: Համապատասխան հաղորդագրությունը ԱՀԿ-ի կայքում հրապարակվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ ամենամյա նստաշրջանի նախաշեմին:
Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 101773-ի:
Հարգելի հայրենակիցներ, շտապ անհրաժեշտ է. 1-ին կարգի բացասական արյուն (O (I) RH-) 3-րդ կարգի դրական և բացասական արյուն (B(III) RH+, B(III) RH-) 4-րդ կարգի դրական և բացասական արյուն (AB(IV) RH+, AB(IV) RH-) Խնդրում ենք մոտենալ անձնագրով՝ 09:00-ից մինչև 13:00:
Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված` առցանց հանդիպում է տեղի ունեցել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի անդամների մասնակցությամբ:
Հայաստանում նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97 150-ի:
«Վեկտոր» պետական գիտական կենտրոնն սկսել է կորոնավիրուսի եւ սեզոնային գրիպի դեմ միասնական պատվաստանյութի փորձարկումները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունում:
ԱՄՆ-ում COVID-19-ի համավարակը մտնում է նոր «մահաբեր փուլ», որն իշխանություններից պահանջում է ավելի ագրեսիվ մոտեցում: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով համակարգող դոկտոր Դեբորու Բիրքսին:
Աշխատանքներն ընթացքում են։ Իրականացնում ենք հետազոտություններ թքի նմուշներում կորոնավիրուսի հայտնաբերման ուղղությամբ։ Սրանք երկարատև հետազոտություններ են:
Կառավարության որոշմամբ ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման եւ կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել։ Այս մասին հայտնեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Հայաստանում նոյեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1194 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 93 448-ի:
Այո’, նրանք բոլորն էլ մեր «ծանոթներն են», մեր հայրենակիցները, և նրանցից յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար: Եվ, ցավոք, մինչ դուք Ձեր հերթական մեղադրանքներն եք «հորինում», նրանցից ոմանք մահանում են, և մահճակալներն ազատվում են հերթագրված հիվանդներին ծառայելու համար:
Ցավով, տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը: