Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 424, մահվան՝ 13 նոր դեպք
Հայաստանում մարտի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 424 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 190 741-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 3476 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մարտի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 882 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4358-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 590 է, ընդհանուր առողջացածներինը՝ 172 096, փաստացի բուժվողներինը՝ 14 287 (մեկ օրում նվազել է 179 -ով): Մեկ օրում արվել է 3978 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 842 817 թեստ: