Կա «Աստրազենեկայի» և թրոմբոզի միջև պատճառահետևանքային կապ. Դեղերի եվրոպական գործակալություն

Դեղերի եվրոպական գործակալության բարձրաստիճան պաշտոնյա, պատվաստանյութերի ղեկավար Մարկո Կավալերին երեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում հայտնել է, որ կա կապ «Աստազենեկա» պատվաստանյութի և արյան թրոմբների միջև:

«Իմ կարծիքով, մենք դա կարող ենք հիմա ասել, պարզ է, որ դա կապ ունի պատվաստանյութի հետ: Բայց մենք դեռ չգիտենք, թե ինչն է նման արձագանքի առաջացման պատճառը»,- իտալական Il Messaggero թերթին տված հարցազրույցում ասել է Մարկո Կավալերին:

Նա նշել է, որ դեռևս պետք է հասկանան, թե ինչպես է այդ կապը դրսևորվում:

Ըստ պաշտոնյայի` COVID-19-ի դեմ «Աստրազենեկայով» պատվաստվողների շրջանում ավելի հաճախ են նկատվում արյան թրոմբներ, քան առհասարակ չպատվաստված բնակչության շրջանում:

Հրապարակված հոդվածում նաև ասված է, որ այն բանից հետո, երբ մի շարք երկրներ, այդ թվում՝ Իտալիան, դադարեցրեցին այս պատվաստանյութի օգտագործումը, Դեղերի եվրոպական գործակալությունը հայտնել էր, որ այդ պատվաստանյութի օգուտները գերազանցում են ռիսկերը, և, որ այն պետք է շարունակեն օգտագործել:

Բայց ասված է նաև, որ կա պատվաստանյութի և թրոմբների առաջացման միջև պատճառահետևանքային կապ, որի վերաբերյալ նորացված գնահատական կտրամադրվի այս շաբաթ:

«Մենք փորձում ենք ճշգրիտ պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին, մանրամասնորեն սահմանել պատվաստանյութի հետևանքով առաջացած ախտանիշները»,- ասել է Կավալերին:

Նա ավելացրել է. «Պատվաստվածների շրջանում գլխուղեղի թրոմբոզի դեպքերը ավելի շատ են երիտասարդների շրջանում, քան մենք սպասում էինք»:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930