Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1005, մահվան՝ 23 նոր դեպք

Հայաստանում մարտի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1005 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 188 446-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3434 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Մարտի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 876 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4310-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 433 է, ընդհանուր առողջացածներինը՝ 170 160, փաստացի բուժվողներինը՝ 13 976 (մեկ օրում ավելացել է 549-ով): Մեկ օրում արվել է 5525 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 828 159 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս