Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 479, մահվան՝ 22 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 479 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197 113-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3614 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ապրիլի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 923 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4535-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 880 է, ընդհանուր առողջացածներինը՝ 176 889, փաստացի բուժվողներինը՝ 15 687 (մեկ օրում նվազել է 425-ով): Մեկ օրում արվել է 3581 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 876 820 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս