Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1257, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում մարտի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1257 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 187 441-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3416 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Մարտի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 871 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4287-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 169 727 է, ընդհանուր առողջացածներինը՝ 242, փաստացի բուժվողներինը՝ 13 427 (մեկ օրում ավելացել է 991-ով): Մեկ օրում արվել է 5228թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 822634 թեստ

Տեսանյութեր

Լրահոս