Արցախում հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարված 58 նոր թեստավորումներից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք:
Հայաստանում հունվարի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 90 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 676-ի:
Տեղային հիվանդությունների կարգ COVID-19-ի անցնելու հեռանկարը հեղինակավոր լաբորատորիաների պատվաստանյութերը, ինչպիսին Ռուսաստանի Գամալեյայի ինստիտուտն 1, շատ գրավիչ է դարձնում Չիլիի համար:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1 177-ոՎ:
Բրազիլիայում անցկացված կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ չինական Sinovac ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը գրեթե 30 տոկոսով պակաս է ավելի վաղ հայտարարվածից:
Հազիվ թե հաջողվի 2021 թվականին հաղթահարել կորոնավիրուսը, սակայն դրա հետ մեկտեղ իրադրությունը, այնուամենայնիվ, կդառնա ավելի կառավարելի:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքի բացման արարողությանը:
Հարգելի Հայրենակիցներ՝ սույն թվականի հունվարի 15-ի դրությամբ կատարված թեսթավորումների արդյունքում Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքերում բացահայտվել է կորոնավիրուսի օջախ:
Հունվարի 14-ին առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը:
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները:
Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 576-ի:
Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ծառայություններից:
Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մշակումը հայրենական գիտնականների միակ ձեռքբերումը չէ, բեկումնային հետազոտություններ կան նաեւ այլ ոլորտներում:
Կորոնավիրուսի՝ մուտացիաների հետեւանքով ի հայտ եկած նոր մանրէահիմքերի նախնական հետազոտությունները վկայում են, որ դրանց վարակելիությունը 10 – 70 տոկոսով ավելացել է:
Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է գրեթե 5 միլիոնով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:
Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 128-ի:
Մեքսիկան ուսումնասիրում է Ռուսաստանից COVID-19-ի դեմ 24 միլիոն չափաբաժին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորությունը:
Եվրոպայի Դեղորայքային պատրաստուկների գործակալությունն ստացել է այն պատվաստանյութի ժամանակավոր գրանցման հայտը, որը մշակել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը եւ Օքսֆորդի համալսարանը:
Կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակն ամբողջ աշխարհում շարունակում է լարված մնալ: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ, թեև Ամանորին շատ երկրներում խստացվել են սահմանափակումները, հակահամաճարակային միջոցառումները, սակայն գիտնականները կանխատեսում են, անգամ Covid 19-ի երրորդ ալիքի հնարավորությունը չեն բացառել:
Հայաստանում կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 6 ամիս կիրականացնի անվճար կոլոնոսկոպիա 45 տարեկանից բարձր բոլոր ցանկացողների համար։
Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 643-ի:
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը չի բացառում հավանականությունը, որ Հայաստանում ներկայում արդեն կարող է առկա լինել կորոնավիրուսի նոր շտամ (հայտնի որպես բրիտանական), իսկ եթե չկա, ապա մեծ է հավանականությունը, որ կհասնի: Առկա նախնական տվյալները մասնագետին հուշում են, սակայն՝ նրանք, որոնք արդեն վարակվել են կորոնավիրուսով և ունեն իմունիտետ, պետք է որ չվարակվեն նոր շտամով:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով ամրագրվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու համար նրա համաձայնությունը առաջնային է:
Հայաստանում հունվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 157 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 288-ի:
Արցախի Հանրապետության առողջապահական համակարգն ամանորյա ոչ աշխատանքային օրերին աշխատել է ուժեղացված ռեժիմով: Մասնավորապես, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2922 է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 2908 է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ «COVID-19»-ի մուտացիայի ենթարկված տեսակը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2901 է:
Հայաստանում հունվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 309 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160 853-ի: