Կորոնավիրուսը լաբորատորիայում ստացված վիրուս է, բացի այդ՝ պարունակում է ՁԻԱՀ-ի վիրուսի 4 էլեմենտ. Մարինա Խաչատրյան

Մարտի 28-ին հայտնի դարձավ, որ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ COVAX FACILITY նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Խոսքը AstraZeneca ընկերության պատվաստանյութի մասին է: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` սա նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստելու համար:

ԲԺիշկ, նյարդաբան Մարինա Խաչատրյանի խոսքով՝ պատվաստանյութերն անհրաժեշտ են որոշ հիվանդությունների կանխարգելման համար:

«Պատվաստանյութերը ստանում են այնպիսի տեխնոլոգիաներով, որոնք կարող են մարդկանց մոտ առաջացնել գենետիկ փոփոխություններ, ինչը մեծ վտանգ և ռիսկ է, և դրան անպայման պետք է ուշադրություն դարձնենք: Պատվաստանյութերը պետք է անցնեն կլինիկական փորձարկումների երկարատև շրջան՝ նվազագույնը 10 տարի, որպեսզի հասկանալի լինի ոչ միայն մոտակա, այլև հեռավոր ազդեցությունը՝ ուռուցք, գենետիկ մուտացիաներ առաջացնելու տեսանկյունից: Եվ, ամենակարևորը, մինչև վերջին տարիները  մշտապես ասվում էր, որ ցանկացած պատվաստանյութ պետք է արվի միայն պրակտիկորեն առողջ մարդկանց: Պատվաստանյութը չի համարվում դեղամիջոց, թեև ամբողջ աշխարհում այն ներգրավված է նույն խմբի մեջ, բայց պատվաստանյութն ունի կանխարգելիչ նշանակություն, այլ ոչ թե բուժիչ, հետևաբար, եթե դեղամիջոցը տալիս ենք հիվանդ մարդուն՝ որոշակի հիվանդություններ բուժելու համար, ապա պատվաստանյութը պետք է տալ պրակտիկորեն առողջ մարդկանց»,- մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Մարինա Խաչատրյանը՝ շեշտելով այն, որ որպեսզի հասկանանք՝ մարդն առո՞ղջ է, թե՞ ոչ, պետք է արվի սկրինինգային հետազոտություն:

«ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը վերջերս հայտարարություն էր արել, որ ունենալու ենք կորոնավիրուսով վարակվելու 7000 դեպք: Ինձ մոտ հարց է առաջանում՝ աստղագիտական հաշվարկնե՞ր են արել, հորոսկո՞պ են նայել, թե՞ ինքն է նկարում այդ թվերը: Իրականում կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում ներկայումս կատաստրոֆիկ է: Մարդիկ, ովքեր հիվանդանում են կորոնավիրուսով, շատերը ծանր են տանում: Խոսում ես մարդկանց հետ՝ ասում են, թե ուժ չկա: Սա ոչ միայն ինֆեկցիայի, այլև բուժման հետևանք է: Օգտագործում են մեծ դոզաներով հորմոններ, իսկ դրանք ընկճում են իմունիտետը: Եթե ուզում ես, որ օրգանիզմը պայքարի վիրուսի դեմ, ինչո՞ւ ես իմունիտետն ընկճում: Հակառակը, այն պետք է բարձրացնել բոլոր եղանակներով: Իմ մասնագիտական գնահատմամբ՝ մարդիկ հիվանդությունը ծանր են տանում, քանի որ նրանց բարձր դոզայով տրվում են այդ հորմոնները»,- նշեց նյարդաբանը:

Խոսելով պատվաստանյութի մասին՝ բանախոսն ասաց, որ վակցինա կարելի է ստանալ այն վիրուսի նկատմամբ, որը կայուն է, սակայն շատ է խոսվում, որ կորոնավիրուսը լաբորատորիայում ստացված վիրուս է, բացի այդ՝ պարունակում է ՁԻԱՀ-ի վիրուսի 4 էլեմենտ:

«ՁԻԱՀ վիրուսը խաչասերել են գրիպի վիրուսի տարատեսակներից մեկի հետ: Փոխանցվելով մեկից մյուսին՝ վիրուսը ենթարկվում է մուտացիայի: Ու, եթե ենթարկվում է մուտացիայի, դու ինչպե՞ս կարող ես դրա դեմ պատվաստանյութ ստանալ: Պետք է կայունանա, որ դրա դեմ վակցինա կարողանաս ստանալ: Մուտացիայի հետևանքով է, որ մարդկանց մոտ կրկնավարակ է գրանցվում: Հիմա ստացանք վակցինա, ինչպե՞ս ես որոշում, թե որը պետք է ներկրել: Պետք է ընտրես մի բան, որն անցել է կլինիկական փորձարկումներ, որոնք բաղկացած են երեք փուլից: Կան պատվաստանյութեր, որոնք պետք է անցնեն նաև 4-րդ փուլը: AstraZeneca-ի վերաբերյալ ունեմ կատարված ուսումնասիրություն. սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, հայտարարություն տարածվեց, որ ՀՀ ԱՆ-ն COVAX FACILITY-ից բերելու է 600.000 դեղաչափ:Դեռևս սեպտեմբերի սկզբից ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում դադարեցրել են 3-րդ փուլի փորձարկումները, որովհետև առաջացել էին լրջագույն խնդիրներ:ԱՄՆ-ը փորձարկումները սկսել է հոկտեմբերի 23-ին: Եթե սա չի անցել կլինիկական փորձարկումներ:

Ի դեպ, COVAX FACILITY-ն հենց նույն ԳԱՎԻ-ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) հիմնադրամն է, որը ֆինանսավորվում է Բիլ Գեյթսի հիմնադրամից: Այս Գավի հիմնադրամը ֆինանսավորվում է Tik Tok-ից»,- նշեց Մարինա Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ հիմնականում եվրոպական երկրները AstraZeneca-ից հրաժարվել են, օրերս էլ դրանից Աթենքի քաղաքացի է մահացել: Ընդ որում՝ «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը գնահատվում է 96 տոկոս, AstraZeneca-ինը՝ 74 տոկոս:

«Թուրքիան ամիսներ առաջ պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ, որպեսզի իր երկրում արտադրի «Սպուտնիկ V» և արտահանի»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս