Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2301 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 142 դեպք:
Առանց համեմունքների դժվար է պատկերացնել ճաշատեսակների մեծ մասի պատրաստումը։ Ինչպես կարող են վնասել համեմունքները, Lisa.ru-ին պատմել է առողջ ապրելակերպի մասնագետ, պլաստիկ վիրաբույժ Լիա Գավաշելին։
Ինչպես պարզաբանել է մասնագետը, ուրախության հորմոնի՝ սերոտոնինի հիմնական քանակությունը սինթեզվում է աղիներում։ Այս գործընթացի վրա բարերար ազդեցություն ունեցող մթերքներից մեկը սննդաբանն անվանել է ձկնկիթը (կարմիր, սև կամ մինտայ): Այս մթերքը հարուստ է տրիպտոֆան ամինաթթվով, որը մասնակցում է լավ տրամադրության ձևավորմանը։
Ընկույզն օգտակար է տարեց մարդկանց համար իր մեջ պարունակվող յոդի ու սպիտակուցի շնորհիվ, «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։
Թուլեյնի համալսարանի մասնագետների խումբը նշել է որոշակի սննդակարգի օգնությամբ շաքարախտի զարգացման ռիսկը նվազեցնելու միջոց։
Կոլումբիայի և Դյուկի համալսարանի գիտնականների թիմը հայտնաբերել է ճանաչողական թույլ խանգարումներով տարեց մարդկանց հիշողությունը խթանելու լավագույն խաղը:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Բելենկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում բացատրել է, թե ում է հակացուցված ցերեկային քունը։
Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Կառավարության 2018 թ.-ի մարտի 1-ի N 204-Ն որոշման մեջ:
Սննդակարգից շաքարի բացառումը ճիշտ որոշում է: Բացի քաշի կորստից, մաշկի վիճակի բարելավումից, դրական փոփոխությունները կզգան նաև Ձեր ատամները։ Սա, իհարկե, նորություն չէ: Թե ինչ դրական ազդեցություն է ունենում շաքարից հրաժարումը, ներկայացնում է Elle.ru-ն:
Մասնագետների կարծիքով՝ այս հիվանդության ախտանիշներից մեկը բերանի հոտի փոփոխությունն է։ Դա կարող է վկայել նաև այլ քրոնիկ հիվանդությունների մասին։ Նման խնդիրները կարող են հանկարծակի սկսվել։ Ուստի չափազանց կարևոր է ժամանակին ուշադրություն դարձնել օրգանիզմի փոփոխություններին և դիմել բժշկի։
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե գրիպի դեմ հանրապետությունում առկա ի՞նչ պատվաստանյութ կա, արդյո՞ք մեզ վաղուցվանից հայտնի պատվաստանյութն է, թե՞ նոր է, վերջինը պատասխանեց.
Առանց մասնագետի հետ խորհրդակցելու սննդի սահմանափակումը ոչ միայն օգուտ չի բերի առողջությանը, այլ կարող է վնասել այն, Պրայմ գործակալությանը ասել է Atlas կլինիկաների ցանցի թերապևտ Օլգա Ալեքսանդրովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 27-ին այցելել է Տավուշի մարզ։
Սննդային սահմանափակումները կարող են ոչ թե առողջությանը օգտակար լինել, այլ վնասել: Այս մասին «ՊՐԱՅՄ» գործակալության հետ զրույցում զգուշացրել է բժիշկ-թերապևտ Օլգա Ալեքսանդրովան։
Սառը եղանակի կտրուկ սկզբի հետ մեզանից շատերն ակամա դառնում են «բարոմետրեր». եղանակի ցանկացած կանխատեսումից ավելի լավ կարելի է կանխատեսել անձրևն ու ձյունը, երբ սկսում են ցավել ոսկրերը, ոտքերը, ասում է փորձագետը։
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանոնավոր քնի պակասը հանգեցնում է մոլեկուլային մակարդակի լուրջ խանգարումների՝ փոխվում է իմունային բջիջների կառուցվածքը։ Սա նպաստում է բորբոքային պրոցեսների զարգացմանը և, ի վերջո, վաղաժամ ծերացմանը։ Քնի խանգարման բացասական հետևանքների մասին ներկայացնում «ՌԻԱ Նովոստիի» լրագրող Վլադիսլավ Ստրեկոպիտովը։
Ամերիկացի և հնդիկ գիտնականները ներկայացրել են ռադիոակտիվ սպիտակուցի վրա հիմնված գել՝ դժվար հասանելի ուռուցքները ոչնչացնելու համար։ Հետազոտության արդյունքները, ըստ shantnews-ի՝ նկարագրված են Nature Biomedical Engineering-ում հայտնում է Lenta.ru-ն:
Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 3034 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 231 դեպք:
Մոտենում է սուր շնչառական հիվանդությունների աշխուժացման սեզոնը. մասնագետների պնդմամբ՝ Հայաստանում ներկայում այս առումով իրավիճակը կայուն է։
Քաղցր սնունդն ու բուսական յուղը լավագույնս չեն ազդում մարդու արտաքինի վրա, ասել է սննդաբան Միխայիլ Գինցբուրգը։ Մոսկվա 24 հրատարակությանը նա անվանել է մազերի համար վնասակար և առողջարար մթերքները։
Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան անվանել է այն մթերքները, որոնք քնկոտություն են առաջացնում։
Սուրճի հետ կարելի է ցավազրկողներ խմել, իսկ նարնջի հյութով՝ երկաթ, ասել է ընդհանուր բժիշկ, թունաբան, Գիտական լրագրողների ակումբի անդամ Ալեքսեյ Վոդովոզովը։
Կաթվածի հետևանքները նվազագույնի հասցնելու համար չափազանց կարևոր է ժամանակին ճանաչել հիվանդության առաջին նշանները։
Ձմռանը մաշկը ոչ պակաս խնամքի կարիք ունի, քան ամռանը կիզիչ արևի տակ, ասել է կոսմետոլոգ, Shopping Live ինտերակտիվ հանրախանութի փորձագետ Քսենիա Վեբերը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա խորհուրդ է տվել մաշկը պաշտպանել վիտամին C-ով քսուքներով:
Գիրության ոչ ակնհայտ պատճառները գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռուստեմ Սադիկովն անվանել է «Մոսլենտե»։ Նրա խոսքով՝ նիհարողները մեծ ուշադրություն են դարձնում կալորիաների հաշվմանը, բայց միևնույն ժամանակ մոռանում են քաշի ավելացման գործում միկրոֆլորայի դերի մասին։
Կանոնավոր սթրեսի և հուզական ծանրաբեռնվածության պատճառով բազմաթիվ հիվանդություններ են առաջանում։ Вести պարբերականի փոխանցմամբ՝ «Ամենակարևորների մասին» հաղորդաշարի ընթացքում կլինիկական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու Գալինա Տկաչենկոն պատմել է, թե ինչպես է սթրեսն ազդում մեր օրգանիզմի վրա։
Elle.ru-ն ներկայացնում է դդումի օգտակար հատկանիշները:
Գիտնականները պարզել են, թե օրական քանի բաժակ սուրճն է օգնում խուսափել կաթվածից և առիթմիայից, ինչպես նաև, թե որ սուրճն է ավելի լավ գործում՝ աղացած թե լուծվող: Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական երկու-երեք բաժակ սուրճ խմելը կարող է երկարացնել է կյանքի տևողությունը։
Վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարում մի շարք համեմունքների օգտագործման օգուտների մասին «Газетa.Ru»-ին պատմել է իմունադիետոլոգ, միջազգային նուտրիցիոլոգ Աննա Շուտովան։ Հայտնի է դարձել, որ դրանցից ոմանք կարող են հակազդել նույնիսկ օնկոլոգիական հիվանդություններին։
Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բավականին մեծ տարածում ու հիվանդացության աճ է գրանցվում: Մասնագետները բոլոր կանանց հորդորում են 20 տարեկանից սկսած ամենամյա սոնոգրաֆիկ, իսկ 40-ից սկսած՝ երկու տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն անցնել, ինչը թույլ կտա վաղ փուլում հայտնաբերել քացկեղի առկայությունը, կանխարգելել այն ու խուսափել հետագա բարդություններից։