«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
Մեծահասակները կարող են հասնել առողջության համար ֆիզիկական ակտիվության առաջարկվող մակարդակին՝ օրական ընդամենը մի քանի րոպե քայլելով բրիտանական հայտնի կատակերգական Monty Python’s Flying Circus-ի հերոսների ոճով: Հորինված քայլվածքի առավելությունները բացահայտել են Արիզոնայի համալսարանի, Կանզասի և Վիրջինիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The BMJ-ում։
Սննդին կծու համեմունքներ ավելացնելը չի նպաստում քաշի կորստին, ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան՝ տաք և կծու սննդի միջազգային օրվա կապակցությամբ։
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ թթու կաղամբը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, ինչպես նաև կաթնաթթվային բակտերիաներով։
Doctor Nearby բժշկական ընկերության սրտաբան Յուլիա Ֆոկինան «Իզվեստիա» թերթին պատմել է աչքերի միջոցով գրիպով վարակվելու վտանգի մասին։
Դիետոլոգներ Վանդանա Շեթը և Տրիստա Բեսթը Eat This, Not That!-ի հոդվածում նշել են, որ նյութափոխանակությունն արագացնելու և քաշ կորցնելու համար անհրաժեշտ է ընտրել թեյի որոշ տեսակներ:
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը անվանել է դեղերի հանրաճանաչ խմբի վտանգավոր հետևանքը՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևորը» հաղորդման եթերում նա զգուշացրել է, որ բիսֆոսֆոնատների ընդունումը կարող է հանգեցնել ստորին ծնոտի քաղցկեղի:
Կալիֆորնիայի Իրվինի համալսարանի գիտնականները պարզել են, որ կրկնվող սթրեսը կարող է արագացնել ցանցաթաղանթի ծերացումը և հանգեցնել գլաուկոմայի և տեսողության կորստի:
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողները 2022թ․ հոկտեմբերի 20-23-ը մասնակցել են Ինդոնեզիայում կայացած Երիտասարդ գիտնականների գիտահետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին /International Researcher Competition for Young Scientist, IRCYS2022/ և ստացել Գերազանցության մրցանակ:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Բժշկական գիտությունների թեկնածու, գաստրոէնտերոլոգ Իրինա Բերեժնայան RT-ին տված հարցազրույցում խոսել է փաթեթավորված հյութերի վտանգավորության մասին և կոչ արել դրանք բացառել սննդակարգից։
Առողջապահության ոլորտի խնդիրները հեչ՝ Լուսինե Բադալյանը «ուղեցույցներն» է կարևորում
Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես նյարդային համակարգի խանգարումները կարող են առաջացնել հոդերի դեֆորմացիաներ և առաջարկել են դրանք բուժել բոտուլինային տոքսինի ներարկումներով։ Հետազոտությունը հրապարակվել է Population and Development Review ամսագրում:
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 36 հիվանդ։
Առողջապահության նախարարն իր հերթին կարեւորել է նման հանդիպումները, քանզի դրանց ընթացքում ավելի հստակեցվում են առկա խնդիրներն ու պլանավորվում առաջիկա անելիքները։
Ներկերի բաղադրիչներին անհատական ռեակցիայի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ ներկի սխալ ընտրության, նախկինում առկա ալերգիկ ռեակցիաների և ներկող վարպետի անբավարար որակավորման դեպքում:
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Կարտոֆիլի թեթև կանաչ պալարները պիտանի չեն մարդու օգտագործման համար, դրանք պարունակում են թունավոր օրգանական միացություն, որը կարող է թունավորման պատճառ դառնալ։ Այդ մասին Vechernyaya Moskva-ին հայտնել է էնդոկրինոլոգ Նատալյա Լազուրենկոն։
Պարզվում է, որ միկրոպլաստիկները մեր օրգանիզմ են ներթափանցում բոլոր հնարավոր ճանապարհներով՝ ջրի, սպասքի, կոսմետիկայի, ծովամթերքի միջոցով։ Մեկ տարվա ընթացքում մենք ուտում ենք 260 գրամ պլաստմասսա, 10 տարում՝ 2,6 կգ։ Պլաստիկը չի քայքայվում, դրա մեծ մասը դուրս է գալիս բնական ճանապարհով։
Դեղագործական շուկայում պարբերաբար որոշ դեղերի դեֆիցիտ է նկատվում, իսկ ոլորտի ներկայացուցիչները բացատրում են՝ սա պայմանավորված է կորոնավիրուսով, ապա՝ նաև ռուս-ուկրաինական պատերազմով:
Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով
«Մեզ պետք չէ իմունային համակարգին հզոր պատասխան: Օրինակ, աուտոիմուն պաթոլոգիան ավելի հզոր իմունային պատասխան է: Կամ հիպերիմուն ռեակցիան, որի մասին շատերն արդեն լսել են, ցիտոկինային փոթորիկը, որը մարդկանց սպանել է COVID-19-ի ժամանակ»,- ասել է Վոդովոզովը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Ձախակողմյան հիդրոնեֆրոզ», «Հղիություն I, 13 շաբաթական, քրոմոսոմային տրիսոմիայի բարձր ռիսկ՝ Դաունի համախտանիշ, հիպոթիերոզ», «Աջ կրծքագեղձի մուլտիցենտրիկ քաղցկեղ» և «Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանթի պղտորում, լեյկոկորիա, աֆակիա» ախտորոշումներով, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ […]
Չինաստանի Հարբինի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդացությունը վերջին 30 տարիների ընթացքում կտրուկ աճել է դեռահասների և երիտասարդների մոտ ամբողջ աշխարհում: Այս մասին գրում է shantnews-ը։
Օրգանիզմի տոկունությունը բարձրացնելու և ֆիզիկական ակտիվությունն ավելի հեշտ հաղթահարելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով ուտել ավոկադո և ընկույզ, խորհուրդ է տվել սննդաբան Ումա Ռաջաբովան։
Երեկոյան մեր ընտրած ըմպելիքներն ազդում են քնի որակի վրա։ Եթե վերջերս Ձեր քնի որակն ընկել է և չեք կարողանում առավոտյան ժամանակին արթնանալ, ապա ժամանակն է վերանայելու սովորությունները:
«Արյունաբանական հիվանդություններից հիմնականում ոսկրածուծի հետ կապված խնդիրների դեպքում են հիվանդները դիմում՝ արտերկրում բուժվելու համար, մասնավորապես, արյան քաղցկեղի: Ոսկրածուծի փոխպատվաստման տարբեր տեսակներ կան. աուտոլոգ փոխպատվաստումը Հայաստանում իրականացվում է, այսինքն՝ երբ հիվանդից իրենց են փոխպատվաստում: Իսկ ալոգեն փոխպատվաստում, այսինքն՝ այլ դոնորից ռեցիպիենտին փոխպատվաստում, ցավոք, դեռևս Հայաստանում չի իրականացվում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Գերմանիայում մասնագիտական գործունեությունը ծավալող բժիշկ-արյունաբան Տարոն Սարիբեկյանը:
Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի փոխանցմամբ՝ բացի գրիպից, կա վիրուսների փունջ: Սեզոնային վերելքում է գտնվում նաև ջրծաղիկը: