Բաժիններ՝

Բժիշկը զգուշացրել է կանանց վտանգավոր հիվանդությունների տագնապալի ախտանիշների մասին

Մանկաբարձ-գինեկոլոգ Եկատերինա Վոլկովան խրոնիկական սթրեսը և էստրոգենի մակարդակի բարձրացումն անվանել է այնպիսի վտանգավոր հիվանդությունների ախտանիշեր, ինչպիսիք են՝ էնդոմետրիոզը, արգանդում պոլիպների և ֆիբրոդների աճը: Բժիշկը դրանց մասին խոսել է իր Telegram ալիքում։

Բժիշկը զգուշացրել է, որ այս հիվանդություններից կարելի է ազատվել միայն վիրահատությունների միջոցով, մինչդեռ դրանց անտեսումը կարող է հանգեցնել անպտղության կամ արգանդի հեռացման։

Ըստ Վոլկովայի, ֆիբրոդի աճի վտանգի տակ են 30-40 տարեկանից բարձր, ավելորդ քաշ ունեցող կանայք, մշտական ​​սթրեսի ենթարկվածները, ինչպես նաև էստրոգենի բարձր մակարդակ ունեցողները։

«Պոլիպներ ունենալուն հակված են դաշտանի բնույթի փոփոխությամբ (ծանրացել են, ցիկլը կրճատվել, ուշացումներ են առաջացել), օվուլյացիայի բացակայություն կամ դրա ոչ ցիկլային բնույթ ունեցող հիվանդները, ինչպես նաև մշտական ​​սթրեսի ենթարկվածները»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը:

Կարդացեք նաև

Գինեկոլոգը էնդոմետրիոզի հիմնական ախտանիշներից է համարել առատ ու ցավոտ դաշտանը։

Այս հիվանդություններից կարելի է խուսափել միայն բժշկի հետ ժամանակին խորհրդակցելու և բուժման ճիշտ մարտավարության դեպքում, եզրափակել է Վոլկովան։

Տեսանյութեր

Լրահոս