
Բժիշկը զգուշացրել է կաթի վտանգի մասին

Հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի իր հեղինակային հաղորդման նոր դրվագում զգուշացրել է կաթի վտանգի մասին։ Մասնավորապես, նա հայտարարել է այս ըմպելիքի պատճառով շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի մասին։
Մանկության տարիներին կաթը բոլորին է պետք։ Սա կալցիումի և վիտամին D-ի աղբյուր է՝ ամբողջական արտադրանք, որը երեխային ապահովում է անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներով, ճարպերով, վիտամիններով և միկրոտարրերով։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ նա մեծանում է, ըստ shantnews-ի՝ նշել է բժիշկը։
Ցածր յուղայնությամբ կաթը պետք է առկա լինի մեծահասակների սննդակարգում, սակայն կարևոր է օրական 300 միլիլիտրից ավելի չօգտագործել: Այս քանակությունը գերազանցող չափաբաժինները մեծացնում են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։
Վտանգ կա նաև թարմ կաթում։ Դրա օգտագործումը կարող է հանգեցնել արտաթոքային տուբերկուլյոզով և այլ հիվանդություններով վարակվելու։ Փաստն այն է, որ կովի կաթը պարունակում է այն ամենը, ինչը հիվանդացնում է այս կենդանուն՝ բակտերիաներ, տուբերկուլյոզի բացիլներ և շատ ավելին, պարզաբանել է Մյասնիկովը։
«Թարմ կաթը պարունակում է նաև մի գործոն, որը կարող է արյան մակարդման պակասի պատճառ դառնալ, ինչը կարող է հանգեցնել առատ արյունահոսության: Ավելին, այն կարող է պարունակել էստրոգեններ, որոնց ավելցուկը աղջիկների մոտ հանգեցնում է վաղ սեռական հասունացման»,- զգուշացրել է բժիշկը։