Դիետոլոգը մատնանշել է հայտնի ուտեստի աննկատ վտանգը
Խանութից գնված պելմենիի հաճախակի օգտագործումը բացասաբար է անդրադառնում առողջության վրա, մասնավորապես, այն կարող է հանգեցնել սրտի խնդիրների, զգուշացրել է սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։ Նա, ըստ shantnews-ի՝ «Մոսկվա 24»-ի հետ զրույցում մատնանշել է հանրաճանաչ ուտեստի աննկատ վտանգավորությունը։
Դիետոլոգը մարդկանց ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ պելմենին համեղ, բայց ոչ այնքան օգտակար ուտեստ է։ Դասական տարբերակում այն բավականին կալորիական է՝ 100 գրամը պարունակում է միջինը 289 կկալ։ Բացի այդ, ըստ մասնագետի, գնված տարբերակները պարունակում են մեծ քանակությամբ աղ և հագեցած ճարպաթթուներ, որոնց քանակը սննդակարգում պետք է խստորեն սահմանափակվի։
Ինչպես նշել է Ստարոդուբովան, պելմենիի կալորիականությունը զգալիորեն ավելանում է տապակելիս կամ տարբեր ճարպային սոուսներ ավելացնելիս։ Այս գործոնները միասին սպառնում են առաջացնել սրտի և արյան անոթների հետ կապված խնդիրներ, ընդգծել է նա։
Միաժամանակ, սննդաբանը հորդորել է այս ուտեստի վնասակարությունը չուռճացնել, բավական է պարզապես չափը պահպանել։ Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ կարող եք ձեզ թույլ տալ ուտել 200-250 գրամանոց պելմենիի ստանդարտ չափաբաժին։