Մասնագետները զգուշացրել են ամենօրյա սովորության մասին, որն արագացնում է դեմքի և կազմվածքի ծերացումը
Սովորությունը՝ նստել հեռախոսի վրա կռանալով և ոտքերը խաչելով, արագացնում է ծերացման արտաքին նշանների ի հայտ գալը և առողջական խնդիրներ առաջացնում, զգուշացրել է մարզիչ Նադեժդա Տրեսկովան։ Ըստ shantnews-ի՝ նա «Lente.ru»-ի հետ զրույցում նշել է գեղեցիկ կեցվածքը վերականգնելու ուղիներ։
Տրեսկովան ասել է, որ համակարգչի մոտ աշխատելիս և գաջեթներ օգտագործելիս մարմնի ոչ ճիշտ դիրքը մեծ սթրես է առաջացնում ողնաշարի համար։ Եթե դա կրկնվում է ամեն օր մի քանի ժամվա ընթացքում, արտաքին տեսքը սկսում է փոխվել դեպի վատը։ Մասնագետի խոսքով՝ ոչ միայն կազմվածքն է վատանում, նկատելի են դառնում նաև դեմքի թերությունները՝ մաշկը գորշավուն երանգ է ստանում, առաջանում են կնճիռներ, պարկեր աչքերի տակ, կրկնակի կզակ։
Կեցվածքի հետ կապված խնդիրները կանխելու կամ նվազեցնելու համար Տրեսկովան խորհուրդ է տվել աշխատանքի և հանգստի ժամանակ վերահսկել մարմնի ճիշտ դիրքը և ողնաշարի վրա բեռի ճիշտ բաշխումը: Բացի այդ, նա խորհուրդ է տվել այնպիսի վարժություններ անել, ինչպիսիք են՝ ձգումները՝ մեջքի մկանները ամրացնելու համար: