Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է երիտասարդներին պաշտպանել սրտի հիվանդություններից

Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ երիտասարդության մարմնի քաշն ավելի մեծ ազդեցություն ունի սրտանոթային հիվանդությունների ապագա ռիսկի վրա, քան ակտիվության մակարդակը: Հետազոտությունը, ըստ shantnews-ի՝ հրապարակվել է JAMA Network Open-ում:

Բազմաթիվ դիտողական հետազոտություններ նախկինում ցույց են տվել, որ կյանքի ոճի ընտրությունը (սնունդ, ակտիվություն, ալկոհոլի օգտագործում և ծխել) վաղ տարիքում ազդում է սրտանոթային ռիսկի վրա կյանքի ավելի ուշ շրջանում: Սակայն նման գիտական ​​աշխատանքները չեն կարողացել ապացուցել պատճառահետևանքային կապի առկայությունը, քանի որ հաշվի չեն առել գենետիկական գործոնները և շրջակա միջավայրի պայմանները։

Նոր հետազոտության ընթացքում հետազոտողները օգտագործել են ավելի քան մեկ միլիոն տղամարդկանց տվյալները, որոնց հետևել են 60 տարի: Նրանց գրեթե կեսը եղբայրներ են եղել, ինչը թույլ է տվել հետազոտության հեղինակներին հաշվի առնել ժառանգականության ազդեցությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ ուշ պատանեկության շրջանում ավելի մեծ մարմնի քաշը խստորեն կապված է ապագա սրտանոթային հիվանդությունների հետ՝ նույնիսկ այլ գործոնների վերահսկումից հետո:

Ֆիզիկական ակտիվությունը շատ ավելի թույլ էր կապված սրտանոթային հիվանդությունների հետ: Սա ենթադրում է, որ շատ նախկին ուսումնասիրություններ կարող են գերագնահատել դեռահասների ֆիզիկական պատրաստվածության կարևորությունը սրտանոթային առողջության համար հետագա կյանքում:

Կարդացեք նաև

«Սա չի նշանակում, որ մարզավիճակը նշանակություն չունի: Մենք դեռևս կարող էինք տեսնել ակտիվության և առողջության միջև կապ, թեև այն ավելի թույլ էր եղբայրների և քույրերի համար ընդհանուր գործոնները վերահսկելուց հետո», – ասում է հետազոտության համահեղինակ և Կարոլինսկայի ինստիտուտի Համաշխարհային հանրային առողջության ամբիոնի ասպիրանտ Վիկտոր Ահլքվիստը:

Հետազոտության հիմնական բացահայտումն այն է, որ ուսումնասիրված բոլոր գործոններից մարմնի բարձր քաշն ամենաշատն է մեծացնում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։ Հետևաբար, ճարպակալման դեմ պայքարելու ջանքերին պետք է առաջնահերթություն տրվի, ասում են հեղինակները:

Տեսանյութեր

Լրահոս