
Բժիշկը կրկնակի կզակը անվանել է վտանգավոր հիվանդությունների ախտանիշ

Կրկնակի կզակ կարող է հայտնվել նույնիսկ բարեկազմ մարդկանց մոտ, օրինակ՝ վատ կեցվածքի կամ շաքարախտի պատճառով, զգուշացրել է պլաստիկ վիրաբույժ Վասիլիսա Պերուշկինան։ Վտանգավոր հիվանդությունների մասին, որոնք առաջացնում են այս կոսմետիկ թերությունը, վիրաբույժը խոսել է aif.ru-ի հետ զրույցում։
Կրկնակի կզակ կարող է հայտնվել նույնիսկ բարեկազմ մարդկանց մոտ, օրինակ՝ վատ կեցվածքի կամ շաքարախտի պատճառով, զգուշացրել է պլաստիկ վիրաբույժ Վասիլիսա Պերուշկինան։ Վտանգավոր հիվանդությունների մասին, որոնք առաջացնում են այս կոսմետիկ թերությունը, ըստ shantnews-ի՝ վիրաբույժը խոսել է aif.ru հրատարակության մեկնաբանության մեջ։
Այսպես, նա կրկնակի կզակը անվանել է առողջական խնդիրների ախտանիշ: Այն կարող է զարգանալ շաքարախտի, վահանաձև գեղձի դիսֆունկցիայի և այլ էնդոկրինոլոգիական խնդիրների դեպքում:
Կրկնակի կզակից ազատվելու համար անհրաժեշտ է վերացնել դրա առաջացման պատճառները, նշել է պլաստիկ վիրաբույժը։
Դա անելու համար հարկավոր է օրվա ռեժիմ սահմանել, ճիշտ սնվել և մարզվել։ Օգնում է նաև ինքնամերսումը, հավելել է Պերուշկինան։ Նրանք, ովքեր կասկածում են, որ կրկնակի կզակը պայմանավորված է առողջական խնդիրներով, անպայման պետք է դիմեն բժշկի։
Կրկնակի կզակը կարող է շտկվել նաև պլաստիկ վիրահատության միջոցով։ Այն կիրառվում է, երբ հիվանդն ունի էսթետիկ գանգատներ, եզրափակեց մասնագետը։