Բաժիններ՝

Իմպոտենցիա. ի՞նչ է դա և ինչպե՞ս բուժել տնային պայմաններում

Իմպոտենցիան տղամարդկանց մոտ պաթոլոգիական պրոցես է, որի հիմքում ընկած է սեռական անդամի ֆիզիկական ունակության խանգարումը էռեկցիայի (սեռական գրգռման) ժամանակ: Բժշկական տեսանկյունից տվյալ իրավիճակի ավելի ժամանակակից անվանում է հանդիսանում էռեկտիալ դիսֆունկցիան:

Իմպոտենցիայի ի հայտ գալու մեջ ակամա մասնակցություն են ունենում մի ամբողջ շարք օրգանական, ներվոգեն, անոթային և հոգեբանական մեխանիզմներ: Դա կապված է այն բանի հետ, որ էռեկցիան շատ բարդ ֆիզիոլոգիական պրոցես է, որին հասնելու համար ներգրավված է հաջորդական ռեակցիաների մի ամբողջ շղթա:

Իմբիրն՝ իմպոտենցիայի համար

Այս բույսի արմատը տղամարդկանց տարբեր պատճառներով առաջացած սեռական անկայունության բուժման հարցում լայն տարածում ունի: Օգտագործման եղանակները զանազան են. ներառում են փոշիներ, թուրմեր, թեյեր և նույնիսկ լոգանք: Այդուհանդերձ, իմբիրը կարող է լինել ինչպես թարմ տեսքով, այնպես էլ չորացրած: Վերջինս ավելի հարուստ է օգտակար հատկություններով և ավելի նախընտրելի: Արդյունքը երևում է արդեն ընդունելուց մեկ շաբաթ անց:

Թեյ իմբիրով. մեկ թեյի գդալ մանրեցված բույսի արմատների վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր: Համը ավելի դուրալի դարձնելու և բուժիչ հատկությունն ավելացնելու համար կարող եք ավելացնել նաև մի փոքր մեղր: Թեյի պատրաստման մեկ այլ ձև ևս. մեկ թեյի գդալ իմբիրի փոշու վրա ավելացնել երկու բաժակ ջուր և խառնուրդը եփել 40 րոպե, հետո ավելացնել շաքար կամ մեղր: Ընդունել որպես սովորական թեյ:

Իմբիրի ալկոհոլային (սպիրտային) թուրմ պատրաստելու համար ժամանակ էանհրաժեշտ: Մեկ կիլոգրամ արմատը անցկացնել քերիչով և ավելացնել մեկ լիտր օղի: Այդ վիճակում թողնել 15 օր տաք տեղում: 100գրամին ավելացնել 300 գրամ սպիրտ և թողնել ևս երկու շաբաթ: Ստացված թուրմն ընդունել քնելուց առաջ՝ 10 կաթիլ:

Կազդուրող հատկություն ունի նաև իմբիրով լոգանքը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 3 ճաշի գդալ փոշետիպ իմբիրի արմատին ավելացնել մեկ լիտր ջուր և եռացնել 10 րոպե: Պատրաստուկը լցնել վաննայի մեջ և վայելել հաճելի զգացողությունները:

Ժենշենի թուրմ՝ պոտենցիայի բարձրացման համար. 20 գրամ մանրեցված չոր արմատը և 300մլ 70 տոկոսանոց սպիրտը խառնել և թողնել 3 շաբաթ (երբեմն թափահարել), ապա օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ 25 կաթիլ ընդունել: Բուժման կուրսը բաղկացած է երկու շաբաթից, ապա, 10 օր ընդմիջումից հետո նորից կրկնել:

Դդմի կորիզներ. բուժիչ հատկություն ունեն միայն դդմի հում կորիզները՝ կանաչավուն գույն ունեցող: Սեռական դիսֆունկցիայի բուժման համար խորհուրդ է տրվում մոտ մեկ ամիս օրական երեք անգամ 40-ական հատ ընդունել:

Իմպոտենցիայի բուժում խոտաբույսերով

Պոտենցիան բուժելու համար օգտագործել հետևյալ խոտաբույսերի հավաքածուն. 5 թեյի գդալ երեքնուկ, անանուխ, եղինջ և զվերաբոյ, լցրնել թերմոսի մեջ, ավելացնել մեկ լիտր եռման ջուր և թողնել 20 րոպե: Անհրաժեշտ է ընդունել օրական 3-4 անգամ մեկ բաժակ:

Ձեր կողքին՝ հանուն Ձեր առողջության:

7777

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս