Կոճապղպեղ (имбирь) օգտագործելու 10 պատճառ

Կոճապղպեղի օգտակար հատկությունների մասին կարելի է խոսել անվերջ: Այս մթերքը, որը մենք ամենից հաճախ ուտում ենք սուշիի հետ ճապոնական ռեստորաններում կամ ավելացնում ենք ուտեստների մեջ՝ որպես համեմունք, ինչպես նաև թեյ ենք խմում նրանով, իսկապես օժտված է բուժիչ հատկություններով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 պատճառ, թե ինչու թարմ կոճապղպեղի արմատը միշտ պետք է պահել սառնարանում, իսկ փոշին՝ պահարանում:

1. Կոճապղպեղը թարմացնում է շնչառությունը:

Այն երկար ժամանակով է թարմացնում շնչառությունը: Բերանի տհաճ հոտից ազատվելու համար պետք է ծամել թարմ կոճապղպեղի մի կտոր: Կարելի է նաև կոճապղպեղի կտորը քսել ատամներին:

Կարդացեք նաև

Կոճապղպեղն օժտված է բերանի համը փոխելու բացառիկ հատկությամբ: Մասնավորապես՝ ճապոնական ռեստորաններում կոճապղպեղ մատուցում են նաև այդ նպատակով: Մարդիկ կոճապղպեղ ծամում են ամեն նոր ուտեստ ուտելուց առաջ՝ նախկին ուտեստի համը փոխելու համար:

2. Կոճապղպեղը հիանալի հակասեպտիկ միջոց է:

Այն իսկապես հզոր հակաբորբոքային հատկություններ ունի, օժտված է հակաբակտերիալ, բակտերիցիդային հատկություններով: Կոճապղպեղը ճնշում է ախտահարված միջավայրում բազմացող մանրէներին և թույլ չի տալիս զարգանալ այդ վնասակար միկրոօրգանիզմներին:

Սա էլ՝ 2-րդ պատճառը, թե ինչու են ճապոնական ռեստորաններում հում ձկան հետ մատուցում կոճապղպեղ:

3. Կոճապղպեղը շատ լավ բնական ցավազրկող է:

Օրինակ՝ մկանային հոգնածության ժամանակ խորհուրդ է տրվում կոճապղպեղային լոգանք ընդունել:

Դրա համար 2-3 ճ/գ կոճապղպեղի փոշին պետք է 1 լիտր ջրում եռացնել մոտ 10 րոպե, ապա թուրմը լցնել վաննայի մեջ:: Այս լոգանքը շատ օգտակար է մկանային ցավերի դեպքում, հատկապես՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո:

Իսկ եթե ատամն է ցավում, ապա մի փոքր կտոր կոճապղպեղը ծամելով՝ նկատելիորեն կթեթևացնեք ատամնացավը: Եթե ցավում է գլուխը, անհրաժեշտ է կես թ/գ կոճապղպեղի փոշին խառնել խառնել տաք ջրի հետ՝ մինչև մածուկանման զանգված դառնալը: Հետո ստացված զանգվածը դնել ճակատին կամ քթանցքերին:

4. Կոճապղպեղը բուժում է մրսածությունը:

Հզոր հակասեպտիկ էֆեկտի, ինչպես նաև C վիտամինի պարունակության հաշվին կոճապղպեղը շատ օգտակար է գրիպի և մրսածության ժամանակ: Շատ լավ կլինի, եթե դուք չթողնեք, որ հիվանդությունը խորանա, և այն կանխարգելելու նպատակով կոճապղպեղով թեյ սկսեք խմել նախապես: Ամեն դեպքում, եթե անգամ արդեն հիվանդ եք, կոճապղպեղը մանր կտրատեք, ավելացրեք 1թ/գ մեղր, մի կտոր կիտրոն, մի քիչ դարչին և անանուխի տերևներ: Գդալով լավ տրորեք այնպես, որ հյութ դուրս գա, վրան լցրեք եռման ջուր, թողեք՝ թրմվի մի քանի րոպե, և խմեք:

5. Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Կոճապղպեղի արմատն ի վիճակի է իջեցնել արյան մեջ, այսպես կոչված, «վատ» խոլեստերինի մակարդակը և կանխել անոթների խցանումը: Դա կատարվում է կոճապղպեղի մեջ եղած գինգերոլ նյութի հաշվին: Արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորելու համար սկսեք խմել կոճապղպեղով թեյ: Կոճապղպեղ ավելացրեք նաև աղցանների և ճաշերի մեջ՝ որպես համեմունք:

6. Կոճապղպեղը բնական աֆրոդիզիակ է:

Միայն դրա համար այն արժե միշտ ունենալ տանը: Կոճապղպեղը նպաստում է տղամարդկանց պոտենցիայի մակարդակի բարձրացմանն արյան շրջանառության խթանման հաշվին: Կոճապղպեղն ուժեղացնում է փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունը՝ դրանով իսկ նպաստելով գրգռման պրոցեսին:

7. Կոճապղպեղը պայքարում է սրտխառնուքի դեմ:

Եթե դուք տառապում եք, այսպես կոչված, «ծովային» կամ «ճանապարհային» հիվանդությամբ, չեք կարող տանել երկար ընթացք պահանջող ճանապարհները, ապա ձեր ուղեպարկում կոճապղպեղի առկայությունը պարզապես անհրաժեշտություն է: Այն կօգնի ազատվել սրտխառնոցի զգացողությունից, ինչպես նաև կանցկացնի թուլությունն ու ճանապարհին քնելու ցանկությունը: Պետք է պարզապես ծամել մի կտոր կոճապղպեղի արմատ:

8. Կոճապղպեղն առույգացնող հատկություն ունի:

Մի բաժակ կոճապղպեղով թեյը կարող է մարդուն էներգիա հաղորդել սուրճից ոչ պակաս: Իսկ նրա մեջ եղած վիտամինների շնորհիվ այդ ըմպելիքը ձեր օրգանիզմի վրա բարերար ազդեցություն կթողնի:

Պարբերաբար ձեր առավոտվա սուրճը փոխարինեք կոճապղպեղով թեյով:

9. Կոճապղպեղն օգնում է նիհարել:

Եթե դուք տարատեսակ դիետաների եք հետևում, ապա կոճապղպեղը համարձակորեն կարող եք ընդգրկել ձեր սննդակարգում: Այն բարելավում է նյութափոխանակության պրոցեսները՝ դրանով իսկ նպաստելով ճարպային կուտակումների քայքայմանը: Կոճապղպեղն օգնում է կարգավորել աղեստամոքսային տրակտի աշխատանքը և մաքրել այն, ինչպես նաև չեզոքացնում է աղիքային մակաբույծներին:

10. Կոճապղպեղը բարձրացնում է իմունիտետը:

Կոճապղպեղով թեյի պարբերական գործածումը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը: Կոճապղպեղ օգտագործող մարդիկ առողջանում են ավելի արագ: Կոճապղպեղով թեյ պետք է խմել հատկապես աշնանը և գարնանը, երբ օրգանիզմն իմունային պաշտպանության կարիք առավելագույնս ունի:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս