Սոդայի և քացախի միջոցով ազատվեք եղունգների սնկերից
Բակտերիաների և խոնավության պատճառով սնկային ինֆեկցիաները կարող են ի հայտ գալ ոտնաթաթերի և եղունգների վրա: Դրանք հաճախ լինում են տհաճ և ցավոտ:
Սկզբնական շրջանում եղունգների մակերեսին ի հայտ են գալիս սպիտակ կետեր: ժամանակի ընթացքում կարող են փոխվել եղունգի ձևն ու գույնը: Առանց հստակ և ճիշտ բուժման` սնկային ինֆեկցիան չի վերանա:
Կերակրի սոդան ամենաարդյունավետ միջոցն է սնկային բորբոքումների դեմ պայքարելու համար:
Սոդայից և խնձորի քացախից պատրաստված խառնուրդը հրաշալի միջոց է, և քանի որ սոդան ֆունգիցիդ չէ, այն չի սպանի սունկը, սակայն կկանխարգելի դրա տարածումն ու աճը, մինչդեռ քացախը սնկային բորբոքումների համար մեկ թշնամին է:
Բաղադրություն
- 5 ճ/գ սոդա
- 1 բաժակ խնձորի քացախ
- Ջուր
Պատրաստման եղանակը
Քացախը լցրեք մեծ տարայի մեջ և ոտքերը դրեք մեջը 15 րոպե: Չորացրեք ոտքերը, ևս մեկ անգամ կրկնեք գործողությունը, սակայն այս անգամ մինչև ոտքերը կրկին թրջելն ավելացրեք սոդա:
Կատարեք գործողությունն օրական մի քանի անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը