Մոռացեք մրսածության և գրիպի մասին. հրաշք էլիքսիր իմունիտետն ամրացնելու համար
goodmorningcenter.com-ը ներկայացնում է բնական էլիքսիր, որն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը՝ հատկապես աշնանն ու ձմռանը, երբ օրգանիզմը խոցելի է դառնում տարբեր վիրուսների հանդեպ:
Այն արդյունավետ է և օգտակար: Բոլոր բաղադրիչները պարզ են և հայտնի, դրանք են՝ կիտրոնը, կոճապղպեղն ու մեղրը:
Կիտրոնի առողջարար հատկանիշները հայտնի են բոլորին. վիտամին C-ն պարունակում է օրգանական թթուներ, որոնք բարերար ազդեցություն են ունենում իմունիտետի վրա, և խորհուրդ է տրվում խմել մրսածության դեպքում:
Կոճապղպեղը հրաշալի բույս է, իսկ մեղրի մասին խոսելն անիմաստ է, բոլորն էլ գիտեն մեղրի առողջարար հատկանիշների մասին:
Բաղադրություն
- 2 փոքր և 1 մեծ կիտրոն՝ կեղևով
- Մեղր (մոտ 200մլ)
- 1 միջին կոճապղպեղ
- 1 հատ 0.5 լիտրանոց ապակե տարա
Լվացեք կիտրոնը, կեղևազատեք կոճապղպեղը, կտրատեք, բլենդերի մեջ մանրացրեք կիտրոնն ու կոճապղպեղը: Ավելացրեք մեղր և լավ խառնեք: Ստացված խառնուրդը լցրեք տարայի մեջ և ծածկեք: Տարան պահեք սառնարանում:
Ամեն օր խմեք 1ճ/գ, իսկ երեխաները՝ 1թ/գ: Այն կարող եք ավելացնել թեյի և այլ ըմպելիքների մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը