3 բաղադրատոմս՝ սլացիկ լինելու համար. ըմպելիքներ՝ նիհարելու համար

Steptohealth.ru կայքը կազմել է ըմպելիքի 3 բաղադրատոմս, որոնք կօգնեն նիհարել:

1. Անանաս և ալոէ վերա: Անանասը հարուստ է հակաօքսիդանտներով, և եթե այն խառնեք ալոէ վերայի հետ, ապա կարող եք ստանալ հիանալի միջոց՝ օրգանիզմը մաքրելու, դետոքսիկացիայի համար: Այս խառնուրդը կօգնի ձեր նյութափոխանակությանը, օրգանիզմից դուրս կհանի տոքսինները և ավելորդ ճարպերը:

2. Կանաչ կոկտեյլ: Հենց այսպիսի ըմպելիքներն ամենաօգտակարն են և ավելի արագ են  այրում կալորիաներն ու ճարպերը: Բացի դրանից, դրանք շատ համեղ են: Այդ կոկտեյլը պետք է պատրաստված լինի մաղադանոսից, կիտրոնից, նեխուրից, սպանախից, իմբիրից, վարունգից և խնձորից:

3. Գրեյպֆրուտ: Այս միրգը հաճախ է մաս կազմում ճարպերն այրող դիետայի: Այն հարուստ է օգտակար նյութերով, վիտամիններով, հակաօքսիդանտներով և շատ քիչ կալորիաներ է պարունակում: Ինչպես մյուս ցիտրուսային մրգերը, այն օգնում է բնական ճանապարհով նվազեցնել արյան մեջ խոլեստերինի քանակը, լավացնում է աղիների և երիկամների աշխատանքը, օրգանիզմից հանում է տոքսինները:

Կարդացեք նաև

Թարգմանությունը 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930