Մեկօրյա դիետա, որը մաքրում է օրգանիզմն ու օգնում քաշ կորցնել
Կանաչ թեյը հրաշալի է առողջության համար, բայց ի՞նչ գիտեք թեյի միջոցով դիետայի մասին: Թեյը բավական տարածված ըմպելիք է, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր հետևում են իրենց քաշին:
Կանաչ թեյի և կաթի համադրությունը մաքրում է օրգանիզմը տոքսիններից և ավելորդ տարրերից: Թեյի դիետան տևում է մեկ օր, օգնում է կորցնել 1.5 կիլոգրամ և օրգանիզմից դուրս է բերում ավելորդ հեղուկը: Բայց հիշեք, որ պետք է այս դիետան պահել ամիսը մեկ անգամ:
Ըստ healthyfoodhouse.com-ի՝ դիետան խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն երիկամային հիվանդություններ, կաթից ալերգիա, արյան ցածր ճնշում և լեղապարկի հետ կապված խնդիրներ:
Դիետայի համար ձեզանից կպահանջվի 2ճ/գ կանաչ թեյ և 1.5լ ցածր յուղայնությամբ կաթ: Խուսափեք թեյի փաթեթներից, քանի որ դրանք նույն ազդեցությունը չեն ունենա:
Այսպիսով, կաթը եռացրեք և թողեք՝ սառչի, հիշեք, որ կաթը չպետք է տաք լինի: Ավելացրեք 2ճ/գ կանաչ թեյ: Ծածկեք և թողեք 20 րոպե, ապա քամեք և 2 ժամը մեկ խմեք մեկ բաժակ:
Չմոռանաք այս ընթացքում շատ ջուր խմել, քանի որ այս ըմպելիքը կարող է փորկապություն առաջացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը