Ինչպես պահպանել տեսողությունը
Steptohealth.ru կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ՝ տեսողությունը պահպանելու համար:
1. Հետևեք ձեր սննդակարգին: Սննդակարգում պետք է ներառված լինեն վիտամիններ, որոնք անհրաժեշտ են տեսողության համար: Մասնագետների կարծիքով՝ A և C վիտամինները, ինչպես նաև մագնեզիումը օգտակար են մեր աչքերի առողջության համար: Սննդակարգ ներառեք մրգեր, բանջարեղեն, որոնք հարուստ են այդ վիտամիններով և հանքանյութերով:
2. Աչքերը պաշտպանեք արևից, նաև ձմռանը: Արևի ճառագայթները կարող են բացասական ազդեցություն ունենալ տեսողության վրա և հիվանդությունների պատճառ դառնալ: Այդ պատճառով անհրաժեշտ է աչքերը պաշտպանել արևի ճառագայթներից ճիշտ ընտրված արևային ակնոցներով. դրանք պետք է ընդունակ լինեն տեսողությունը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Տեսողությունն արևի ճառագայթներից պաշտպանել անհրաժեշտ է նաև ձմռանը:
3. Զգույշ եղեք համակարգչի հետ: Մեր օրերում դժվար է խուսափել համակարգչի հետ շփումից. ինչպես նաև դրա բացասական ազդեցությունից տեսողության վրա: Համակարգչի մոտ նստելիս իդեալական հեռավորությունը համարվում է 50սմ-ն: Ընդ որում, էկրանը պետք է լինի աչքերի մակարդակին: Համակարգչի առաջ 20 րոպե անցկացնելուց հետո աչքերին 20 րոպե հանգիստ տվեք:
4. Մի մոռացեք խոնավության մասին: Մեր աչքերը որոշակի մակարդակով խոնավեցման կարիք ունեն: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է դրանք պարբերաբար խոնավեցնել՝ զգայունությունից և չորությունից խուսափելու համար: Աչքերը խոնավեցնելու միջոցներ վաճառվում են դեղատներում, սակայն նախքան օգտագործելը պետք է խորհրդակցել մասնագետի հետ:
5. Պարբերական ստուգում: Պետք է տարվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ ակնաբույժի այցելել: Դա հնարավորություն կտա վաղ ախտորոշել ցանկացած խնդիր և քայլեր ձեռնարկել դրանք լուծելու համար:
Պատրաստեց 168.am-ը