Ինչպես արագ և արդյունավետ ճանապարհով իջեցնել արյան ճնշումը
Ճնշումը մեծահասակների մոտ հաճախ հանդիպող հիվանդություն է։ Այնուամենայնիվ, այն կարող է նաև ի հայտ գալ երիտասարդների մոտ։
Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ արյան բարձր ճնշումը կարող է վնասել ուղեղն ու հանգեցնել վաղաժամ ծերացման։
Բացի ավանդական բժշկությունից, ըստ healthyfoodstar.com-ի՝ գոյություն ունեն նաև այլ բնական դեղամիջոցներ, որոնք իջեցնում են արյան բարձր ճնշումը։
Ձեզ ենք ներկայացնում մի քանի բնական դեղամիջոցներ, որոնք կկարգավորեն արյան բարձր ճնշումը։
Կծու պղպեղ– Կծու պղպեղը ճնշումն իջեցնող ամենահզոր միջոցներից մեկն է։ Այն լայնացնում է անոթները և կարգավորում արյան հոսքը՝ այսպիսով իջեցնելով արյան ճնշումը։
2 թ/գ աղացած կծու պղպեղը լցրեք տաք ջրի մեջ, ավելացրեք մի փոքր մեղր և ալոէ վերա։ Այդ ամենը խառնելով՝ կստանաք բարձր ճնշման դեմ հրաշալի դեղամիջոց:
Հիշեցնենք, որ մեղրը տաք ջրի մեջ պետք չէ լցնել, ավելացրեք, երբ ջուրը սառչի:
Նուշ- Ամեն օր մեկ բուռ չբոված նուշ կերեք։ Նշի այս չափաքանակը կկարգավորի արյան ճնշումը։ Նուշը հարուստ է չհագեցած ճարպերով, որոնք օգնում են նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը։
Կոկոսի հյութ- Կոկոսի հյութը հարուստ է կալիումով, էլեկտրոլիտներով և այլ սննդարար հատկանիշներով։ Ապացուցված է, որ այն նվազեցնում է արյան ճնշումն այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են օգտագործում այս հյութը։
Քրքում (куркума)– Քրքումն օրգանիզմում բորբոքումները հանգստացնող կարողություն ունի։ Բորբոքումները բարձր խոլեստերինի և արյան բարձր ճնշման պատճառ են։ Բարեբախտաբար, քրքումը լավացնում է սրտանոթային ֆունկցիան։
Սխտոր- Սխտորն ամենաառողջարար բնական դեղամիջոցներից մեկն է։ Ապացուցված է, որ այն նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը և իջեցնում բարձր արյան ճնշումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը