Այն ախտաբանական պրոցես է, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների կրազրկումով և փափկեցումով՝ հետագա դեֆեկտի առաջացմամբ: Ատամի կարիեսն ամենատարածված հիվանդություններից է. դրանով տառապում է երկրի բնակչության 80-100%-ը:
Արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ:
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից 47-ամյա կինը, որը ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Այսպիսով, սպիտակափայլ ժպիտ են ապահովում ցիտրուսները, «պինդ» պանիրներն ու բանջարեղենները:
Ողնաշարի ճողվածքը կարող է առաջանալ օստեոխոնդրոզի կամ վնասվածքի` գերլարվածության, ընկնելու հետևանքով։ Ճողվածքի դեպքում կռճիկի միջողնային շերտը դուրս է ցցվում։ Ճողվածքը կարող է առաջանալ գիտաշխատողների կամ համակարգիչների հետ աշխատող օպերատորների մոտ` կորացած մեջքով նստելու դեպքում։
«Վերջին գլանակից արդեն հինգ տարի անց 5% նվազում է բերանի խոռոչի, շնչուղիների և կերակրափողի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, իսկ 15 տարի անց՝ թոքերի ուռուցքի ռիսկը»:
Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել:
Ըստ հետազոտության՝ նման վնասակար սննդամթերքի թվում են շոկոլադը, թխվածքը եւ գազավորված ըմպելիքները, ինչպես նաեւ վերմշակված մսամթերքը՝ նրբերշիկ, բեկոն:
Կարմիր գույնի հյութերը խթանում են արյան շրջանառությունը և ունեն ջերմացնող հատկություն։ Ստանում են լոլիկից, կեռասից, բալից, կարմիր պղպեղից և կաղամբից, սեխի որոշ տեսակներից։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով:
Հայ-ռուսական առաջին առողջապահական համաժողովի պատվիրակության անդամները` ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորությամբ ԵրՊԲՀ-ում մասնակցեցին մանկական արյունաբանության խնդիրներին նվիրված միջոցառմանը, որին ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Լոբազգիները հարուստ են ածխաջրերով եւ սպիտակուցներով, ինչը կրկնակի «հարված» է հասցնում քաղցին:
Կերեք առողջ սնունդ: Շատ օգտագործեք միրգ և բանջարեղեն, առողջ ճարպերով: Առողջ քաշ ունեցեք: Ավելորդ քաշը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Որո՞նք են հիվանդության առաջացման պատճառները, կանխարգելման և բուժման հնարավորությունները: Այս թեմաների շուրջ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Ըստ գիտնականների՝ միայնության ազդեցությունն առողջության վրա ավելի մեծ է, քան կարելի է ենթադրել: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել հետեւյալ չորս խնդիրներին.
Անհրաժեշտ է բերանում ծուխ հավաքել, բարձրացնել գլուխը որքան հնարավոր է, ապա «ծամել» ծուխը: Մի քանի անգամ այս գործողությունը կրկնելուց հետո դուք տհաճ համ կզգաք, սակայն գործողությունը պետք է կրկնել այնքան, քանի դեռ սրտխառնոց չի առաջացել: Այդ զգացողությունը հիմնականում առաջանում է 10-15 անգամ այս գործողությունը կրկնելուց հետո:
Փոփոխության արդյունքում անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հնարավորություն կստանան անօթևանների ժամանակավոր կացարաններում բնակվող անձինք…
Հեպատիտ C-ի բուժում սկսելուց առաջ անհրաժեշտ է մի շարք հետազոտություններ անել, քանի որ չի կարելի մեկ հակամարմին հայտնաբերելով եզրակացնել, որ հիվանդը հեպատիտ C ունի, եւ սկսել բուժել նրան: Նախեւառաջ, պետք է ստուգել հակամարմինների առկայությունը եւ հետազոտել վիրուսը՝ դրա գենոտիպը, քանակությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Համաշխարհային բանկի առողջապահության թիմի ղեկավար Վեզի Մսիշային, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանին և ավագ մասնագետ Ժոան Յանգերսին:
Կիտրոնը հնագույն ժամանակներից օգտագործվել է բուժիչ նպատակներով։ Կիտրոնենու ճյուղերը և տերևները պարունակում են եթերային յուղ։ Տերևները հարուստ են C վիտամինով` մինչև 880 մգ` 100 գ հումքի մեջ։ Պտուղը պարունակում է ֆլավոններ, գլիկոզիդներ, պեկտինային նյութեր, կումարին, եթերային յուղ, մինչև 90 մգ C վիտամին, ռուտին, 4-6% օրգանական թթուներ, 2-4 % շաքարներ։
TACE (տրանսարտերիալ քիմիո-էմբոլիզացիա/ՏԱՔԷ) շանակում է ուռուցքի ուղղակի և հնարավորինս գերսելեկտիվ բուժում, այսինքն` բուժում առանց հարակից հյուսվածքների ներգրավման:
Նոյեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում իր աշխատանքները կսկսի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը։
Մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելն ամենից առաջ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է սրտի, արյունատար անոթների և երիկամների համար: Այս հիվանդություններով տառապողներին խորհուրդ է տրվում ավելի քիչ օգտագործել մուգ թեյ և զանազան հանքային ջրեր:
Թվերը մտաբերեք ասոցիացիաների միջոցով: Սա հիշողությունը լավացնելու միջոցներից մեկն է: Հաճախ թվերը նման են կերպարների. այդկերպ հնարավոր է առավել հեշտ մտապահել դրանք: Իհարկե, ասոցիացիաների միջոցով կարելի է մտապահել ոչ միայն թվերը, այլև անունները, բարդ հասկացությունները:
Մարդու առողջության վերաբերյալ որոշակի տեղեկություն հնարավոր է իմանալ ականջներից: Բժիշկներն ականջները ախտորշման լավ գործիք են համարում:
Սրտի իշեմիկ հիվանդություն, ցիստիտ, միզաքարային հիվանդություն. Մանր կտրատեք նեխուրի տերևը և արմատը։ Հումքը լցրեք կոնյակի մեջ` 1։3 քաշային հարաբերությամբ։ Չորս ժամ թրմեք կիպ փակված տարայի մեջ, քամեք։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։ Ոգեթուրմը նախօրոք լուծեք եռջրի մեջ (1 թ/գ ոգեթուրմ, 4 թ/գ ջուր)։
Թարմ աղցանում C վիտամինը պահպանելու համար խորհուրդ է տրվում կտրատելուց անմիջապես հետո այն համեմել քացախով կամ կիտրոնի հյութով, իսկ բանջարեղենը կտրատելիս ցանկալի է օգտագործել փայտե դանակ:
Նախարարի հանձնարարականով տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:
ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ, որ Գյումրիում հերթական անգամ բռնություն է կիրառվել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ։
«Բնակչությունը պետք է իր իրավունքները շատ լավ իմանա, և որքան լավ իմանա, այնքան մեր գործը հեշտ կլինի, մենք կունենանք որակյալ, պարկեշտ, ժպտերես ու բարեհամբույր բժիշկներ և բուժքույրեր, բնակիչներն էլ կլինեն ավելի հանգիստ: Մեր բնակիչը թող առողջ լինի և նաև` ճիշտ պահանջատեր: Որքան իր իրավունքի ճիշտ պահանջատերը լինի, այնքան նա առողջ կլինի»,- այս համոզմանն է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վահան Պողոսյանը` փաստելով, որ այսօր առողջապահական համակարգից բնակչության դժգոհությունը ոչ այնքան բուժծառայությունների որակին է առնչվում, որքան տեղեկատվության պակասին: