Բնական միջոցներ վարիկոզային երակների դեմ
Վարիկոզային երակները ոչ միայն տհաճ տեսք ունեն, այլև՝ ցավոտ են: Այս խնդիրը հաճախ հանդիպում է կանանց մոտ, չնայած՝ տղամարդիկ նույնպես տառապում են սրանից: Եթե վարիկոզային երակներ ունեք, նշանակում է՝ արյան շրջանառությունը խոչընդոտվում է՝ խթանելով երակները: Վարիկոզային երակներն ավելին են, քան պարզապես կոսմետիկ խնդիրը, և մինչ որոշ մարդիկ դիմում են վիրահատական միջամտության, մյուսներն ինքնուրույն են փորձում պայքարել այս հիվանդության դեմ:
Չիլի պղպեղ- Չիլին պարունակում է այնպիսի տարրեր, որոնք օգնում են մաքրել խցանված երակները: Արդյունքում՝ արյան շրջանառությունն է կարգավորվում: Շատ մասնագետներ իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս օգտագործել չիլի պղպեղ:
Սխտոր- Եթե չիլի պղպեղ չեք սիրում, ապա կարող եք սխտոր օգտագործել: Սխտորը լավացնում է երակներում արյան շրջանառությունը: Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս առնվազն այն ներառել ամենօրյա սննդակարգի մեջ: Եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում ուտել սխտորը, փորձեք մանրացրած սխտորի վրա ալկոհոլ լցնել: Տարածեք այս լուծույթը երակներին շաբաթական 4 անգամ:
Խնձորի քացախ- Վարիկոզային երակներից ազատվելու ևս մեկ արդյունավետ միջոց է խնձորի քացախը: Միակ բանը, որը պետք է անեք՝ մաքուր լաթը կամ սրբիչը թաթախել քացախի մեջ և այն տեղադրել երակների վրա: Մի քանի րոպեով թողեք սրբիչը մնա երակների վրա: Կարող եք նաև մերսել այդ հատվածը: Սկսեք ներքևի հատվածներից և շարժվեք դեպի վերև:
Ալոէ- Ալոէն սառեցնող հատկանիշ ունի, որը հանգստացնում է տարբեր ցավերը: Այնուամենայնիվ, դրա տաք տարբերակը նույնպես օգնում է պայքարել վարիկոզային երակների դեմ: Ալոէի գելը տարածեք երակների վրա և թողեք ամբողջ գիշեր մնա:
Կարող եք նաև սեփական բաղադրատոմսը ստեղծել կամ հետևել մեր խորհուրդներին:
Բաղադրատոմս-1
Սա պատրաստելու համար ձեզանից կպահանջվի երիցուկի տերևներ, դափնու տերև, 2լ ջուր, անանուխ: Եռացրեք բոլոր բաղադրիչները և թողեք թրմվի 5 րոպե: 5րոպե անց կարող եք ստացված լուծույթը տարածել երակների վրա: Եթե կերակրի սոդա ավելացնեք այս լուծույթին, այն ավելի արդյունավետ կդառնա:
Բաղադրատոմս-2
Ձեռքի տակ ունեցեք ալոէի գել, գազար և խնձորի քացախ: Բոլոր բաղադրիչները տեղավորեք բլենդերի մեջ և խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Խյուսը քսեք վնասված հատվածներին և թողեք 30 րոպե, այնուհետև լվացեք սառը ջրով:
Այլ լուծում. առողջարար յուղեր- Երակների մերսման ժամանակ օգտագործեք առողջարար յուղեր: Սկսեք ոտնաթաթերից և բարձրացեք վերև: Մերսելիս պետք է կատարել շրջանաձև շարժումներ: Խորհուրդ է տրվում մերսումներ կատարել քնելուց առաջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը