Մաքրեք 300-400գ սխտորը, աղացեք, լցրեք մեկ լիտրանոց տարայի մեջ, վրան ավելացրեք չզտված բուսական յուղ: 2 շաբաթով թրմեք մութ վայրում՝ ամեն օր խառնելով տարայի պարունակությունը:
Այս դիմակից հետո ոչ մի քսուք չի թույլատրվում քսել դեմքին: 2 շաբաթ ամեն երեկո կատարեք նույն գործողությունը և կզգաք տարբերությունը: Դիմակը պահեք սառնարանում՝ փակ ապակե տարայի մեջ:
Լյարդն արյան գործարանն է: Եթե այն մաքուր լինի, ուրեմն՝ արտադրված արյունն էլ կլինի մաքուր: Բջիջների, օրգանների և համակարգերի սնուցումը կլինի կանոնակարգված, և կսկսեն լավ աշխատել: Կլավանա սրտի աշխատանքը և կմեծանա հոդերի ճկունությունը:
Դեռ վաղ ժամանակներից սխտորն օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման համար: Այն հեշտացնում է լյարդի աշխատանքը, պայքարում է վիրուսների և բակտերիաների դեմ, որոնք կարող են հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ:
Քսուքը, որը ձեզ կներկայացնենք, երկար ներծծվող քսուք է, այդ պատճառով այն պետք է քսել քնելուց 2 ժամ առաջ: Արդյունքը կզգաք արդեն իսկ 3 օր անց: Այն պատրաստելը բարդ չէ և իսկապես հրաշքներ է գործում:
Խնձորը հարուստ է նյութերով, որոնք աղիներին օգնում են նորմալ աշխատել: Եթե չեք ցանկանում խնձոր ուտել, կարող եք խնձորի հյութ խմել կամ էլ 1-2 գդալ խնձորի քացախ, որը պետք է ավելացնել կես բաժակ ջրի մեջ: Գերադասելի է այն խմել առավոտյան քաղցած ժամանակ:
Այս բաղադրատոմսը հնարել է հայտնի ակադեմիկոս Ֆիլատովը (Владимир Филатов), և այն իսկապես հրաշքներ է գործում: Պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 100գ ալոէի հյութ, 500գ հունական ընկույզ, 300գ մեղր և 3-4 կիտրոնի հյութ:
Ցավոք, երկրորդային տիպի շաքարախտն ավելի ու ավելի տարածված հիվանդություն է դառնում։ Իսկ ամենասարսափելին այն է, որ այս հիվանդությունը աստիճանաբար երիտասարդանում է։ Ահա թե ինչու է հարկավոր ժամանակին մեր օրգանիզմը պաշտպանել բնական միջոցների օգնությամբ։
Թարմացնող ըմպելիքներն ամենավնասակարն են այն ամենից, ինչ մենք օգտագործում ենք: Խնդիրն այն է, որ այն մեծ քանակով շաքար, հետևաբար՝ շատ կալորիաներ է պարունակում: Դա էլ իր հերթին՝ կարող է քաշի ավելացման և շաքարային դիաբետի պատճառ դառնալ: Այդ պատճառով պետք է խուսափել դրանց օգտագործումից՝ դրանք փոխարինելով առավել քիչ կալորիականություն ունեցող ըմպելիքներով:
Քսուքի բաղադրատոմսը հեշտ է: Պետք է խառնել 4 ճ/գ դարչինի փոշին, 4 ճ/գ մեղրը, 2 ճ/գ ձիթայուղը, կես կիտրոնի հյութը և մոտ 50 գ մազերի կոնդիցիոները:
Եթե մենք վաղ տարիքից հետևեինք ջուր խմելու ճիշտ օրակարգին, ապա շատ խնդիրներ այժմ չէին լինի: Պարզվում է՝ մեծ նշանակություն ունի նաև, թե օրվա որ ժամերին, ժամը քանիսին ենք խմում ջուրը: Ձեզ ենք ներկայացնում ջուրը խմելու ճիշտ ժամերը:
Հայտնի է, որ ուռուցքի չափսը զգալիորեն ազդում է բուժման արդյունքի վրա: Ուռուցքի մեծացման հետևանք կարող է դառնալ լիմֆատիկ հանգույցների ախտահարման հնարավորությունը, որը բերում է այլ օրգաններում մետաստազների առաջացման: Ցավոք, բուժման են դիմում հիմնականում ավելի ուշ փուլում գտնվող հիվանդներ: Այդուհանդերձ Քաղցկեղի կենսաբանության կենտրոնի բժիշկները պատրաստ են օգնել հիվանդներին նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում:
Կեֆիրը և մայոնեզը կարող են օգնել մազերի վերականգնման գործում: Դրանցից մեկը կարող եք քսել մազերի արմատներին, մազերը փաթաթել տոպրակով, սրբիչով, թողնել 20 րոպե: Խորհուրդ չի տրվում մազերն այս դեպքում լվանալ շամպունով, կարելի է լվանալ մի քանի կաթիլ քացախով տաք ջրով կամ բույսերի թուրմով:
Մանր գորտնուկները մաշկի անվտանգ գոյացություններ են, որոնք նման են փոքրիկ փուչիկների: Դրանք, իհարկե, անվնաս են, բայց տհաճ են, և շատերը ցանկանում են ազատվել դրանցից:
Սովամահ լինելու փոխարեն, ավելի լավ է ճաշացանկի մեջ ավելացրեք մրգային կամ բանջարեղենային ըմպելիքներ: Դրանք շատ հեշտ է պատրաստել, այն ձեր օրգանիզմը մատակարարում է անհրաժեշտ քանակությամբ վիտամիններով, հանքանյութերով, մանրաթելերով, իսկ մաշկը դարձնում է ավելի առողջ և գեղեցիկ: Ձեզ ենք ներկայացնում 5 տարբեր ըմպելիքներ:
Կարևոր է հիշել, որ վարիկոզն օրգանիզում լուրջ խախտում է: Արյունն ազատ չի կարողանում շրջանառվել, մնում է միևնույն տեղում, այդ պատճառով երակների վրա հայտնվում են հանգույցներ և ուռչում են: Իհարկե, նման իրավիճակում, առաջին հերթին՝ պետք է դիմել բժիշկներին՝ համապատասխան ախտորոշման և բուժման համար: Սակայն այն կարելի է վերացնել տնային պայմաններում:
Նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում նաև սպիտալ թեյ օգտագործել, քանի որ այն փոքրացնում է ճարպերի քանակն օրգանիզմում՝ հատկապես ստամոքսի հատվածում: Բացի դա, այն օգնում է նաև նվազեցնել խոլեստերինի քանակն օրգանիզմում:
Սխտորը մաքրելուց հետո մի՛ շտապեք դեն նետել կեղևը, այլ հավաքեք և պահեք այն: Դրանք ամբողջ օրգանիզմի, հատկապես՝ մաշկի երիտասարդությունը պահպանող հրաշք միջոց են:
Լիչին ( լատ.՝ Litchi chinensis) արտասովոր արևադարձային միրգ է, որն ավանդաբար աճեցվել է Հին Չինաստանում: Այն Չինաստանի մշակույթի մի մասն է, ինչպես նաև հայտնի է՝ որպես մրգերի արքա կամ չինական սալոր: Լիչիի պտուղները մեծ չեն, սրտի տեսք և կարմիր գույնի ամուր կեղև ունեն: Կեղևի տակ հյութեղ սպիտակ կամ նույնիսկ վարդագույն միջուկն է: Լիչին ունի թթվաշ-քաղցր […]
Ոտքերի ուռածությունը տհաճ և տգեղ երևույթ է: Որոշ մարդիկ կարծում են, որ սա սովորական երևույթ է: Ոտքերն ամենաշատն են տուժում մարմնի ծանրությունից: Ուռածությունը կարող է առաջանալ ավելորդ քաշի, երկար ոտքի վրա մնալու և այլ պատճառներով:
Մեզի գույնը տատանվում է թեթևակի դեղինից մինչև խիստ շագանակագույն: Բժիշկ Դենիել Շոսքիսը Քլիվլենդի կլինիկայից նշում է. գույնը կախված է օրգանիզմում ջրի մակարդակից: Որքան շատ է մարդը խմում, այդքան ավելի բաց է մեզի գույնը:
Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության կայքը՝ խնդրելով դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 94-49-62 հեռախոսահամարով:
Ձմռանը մեր օրգանիզմը վիտամինների պակաս է զգում։ Այդ պակասը զգում է նաև մեր մաշկը, որը, ինչպես վկայում են կոսմետոլոգները, օրգանիզմի հայելին է։ Այդ պատճառով էլ մաշկը պահանջում է ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին խնամք։ Ճիշտ ընտրված ձմեռային սննդակարգը մեզ կօգնի այդ հարցում, սակայն միայն ներքին խնամքը բավարար չէ։
Աղացեք ճակնդեղի արմատները: 250 գրամ արմատների վրա ավելացրեք 1 ճ/գ 9%-անոց սպիրտային քացախ: Լավ խառնեք և թողեք մնա 15-20 րոպե: Ստացված զանգվածն անցկացրեք քամիչի միջով:
Մաքրեք միջին չափսի սխտորը, լվացեք, ճզմեք և լցրեք մաքուր տարայի մեջ: Այնուհետև ավելացրեք մի բաժակ արևածաղկի յուղ: Խառնուրդը 12 ժամ պահեք սառնարանում:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնք թելադրված են աշխարհում էբոլա վիրուսի հարուցած հիվանդության լարված իրավիճակով, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններով:
Թեյի ծառի յուղը շատ օգտակար է առողջության և բերանի խոռոչի համար, քանի որ այն մաքրում է լեզուն, ամրացնում լնդերը, կանխարգելում կարիեսն ու հեռացնում ատամների և լնդերի արանքում հավաքված սնունդը: Այս յուղի կանոնավոր օգտագործման դեպքում կարող եք 2 երանգով սպիտակեցնել ձեր ատամները:
Ռիսկի հիմնական գործոն ընդունված է համարել տարիքը, ժառանգականությունը, հորմոնալ գործոնները, օրգանիզմում այլ խրոնիկ հիվանդության առկայությունը, ինչպես նաև սնվելու առանձնահատկություններն ու ապրելակերպը: Կրծքի ուռուցքի առաջացման ռիսկն ավելանում է 40-անց մարդկանց մոտ, հատկաես մենոպաուզայի ընթացքում, երբ օրգանիզմում տեղի են ունենում անդառնալի հորմոնալ փոփոխություններ, և ավելի է աճում յուրաքանչյուր տասնամյակ:
Այս ըմպելիքները, որոնք կլիցքավորեն ձեզ անսպառ էներգիայով, շատ առողջարար և վիտամիններով հարուստ են:
Մազերի մասնագետներից մեկը վերջերս համացանցում հայտնաբերել է մազերի որակը բարձրացնող մի բաղադրատոմս, որի արդյունքը պարզապես հրաշալի է: Բաղադրատոմսը շատ հեշտ է, ամեն ինչ կարելի է գնել մոտակա դեղատնից: