Ազատվեք բծերից, պեպեններից և հիպերպիգմենտացիայից

Ի՞նչ է հիպերպիգմենտացիան

Հիպերպիգմենտացիան խախտում է, որն արտահայտվում է մաշկի վրա մուգ հատվածներով: Սա առաջանում է մելանինի քանակության բարձր լինելու դեպքում: Արևի ճառագայթները, հղիությունը, որոշակի հիվանդությունները, տարիքային փոփոխություններն ու վնասվածքները կարող ենք հանգեցնել մելանինի խախտման: Պատճառները կարող ենք բաժանել երկու խմբի՝ արտաքին և ներքին: Արտաքին պատճառները կարող են լինել շրջակա միջավայրը, օրինակ՝ արևի ճառագայթների տակ երկար ժամանակ մնալը, կամ քիմիական բաղադրիչները (պրոգեստերոն, էստրոգեն, մինոցիկլին): Ներքին պատճառները կարող են ի ծնե լինել՝ մուգ մաշկ ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում այս խախտումներից:

Պեպեններն ու տարիքային կետերն առաջանում են արևի ուլտամանուշակագույն ճառագայթների պատճառով, որոնք վնասում են մելանինը, ինչն էլ հանգեցնում է մաշկի ժամանակավոր կամ մշտական գունափոխման: Իհարկե, շատ հաճախ կարող եք տեսնել այս բծերը դեմքի և ձեռքերի վրա, այնուամենայնիվ, դրանք կարող են հայտնվել նաև մաշկի տարբեր մասերում:

Վիրահատության և վնասվածքներից մնացած սպիները կարող են պատճառ հանդիսանալ մաշկի գունափոխման համար, և նույնիսկ, երբ խնդիրը լուծված է՝ մուգ հետքերը մնում են: Մելասման մաշկի հիպերպիգմենտացիան է, որն առաջանում է հղիության ժամանակ, չնայած՝ այս խնդիրը կարող է նաև տղամարդկանց մոտ ի հայտ գալ: Երբեմն այն կոչվում է հղիության դիմակ, քանի որ մուգ հետքեր հայտնվում են դեմքին, հատկապես՝ քթին և այտերին: Սովորաբար այս խախտումները ինքնուրույն են անցնում հղիությունից հետո և խնդիրներ չեն առաջացնում:

Կարդացեք նաև

Հիպերպիգմենտացիայի բուժման բնական միջոց

1 թեյի գդալ քրքումի (куркума) փոշուն ավելացրեք 1թ/գ կիտրոնի հյութ, լավ խառնեք բոլոր բաղադրիչները: Ստացված խառնուրդը տարածեք վնասված հատվածին և թողեք 15 րոպե, այնուհետև սառը ջրով լվացեք: Դրանից անմիջապես հետո չի կարելի արևի ճառագայթների տակ մնալ: Խորհուրդ է տրվում այս միջոցն օգտագործել լողանալուց առաջ: Գործողությունը կրկնեք օրական 1-2 անգամ, մինչև տեսանելի փոփոխություններ նկատեք:

Զգայուն մաշկ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում կիտրոնի հյութին փոքր-ինչ կաթ կամ սովորական ջուր ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս