Բրոկոլի կաղամբի տերևներն ու ցողունն ավելի օգտակար են, քան ծաղիկները

Բրոկոլին ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է: Դրա առողջարար հատկանիշներն անսահման են, այն պարունակում է հսկայական քանակությամբ վիտամին E, A և C, հակաօքսիդանտներ, մագնեզիում և կալցիում:

Բայց արդյոք գիտե՞ք, թե ինչպես ճիշտ պատրաստել այն, ո՞ր մասերն են ուտելի և ի՞նչ հատկանիշներ ունեն: Իսկ ի՞նչ գիտեք այս բրոկոլիի տերևների և ցողունի մասին: Արդյո՞ք դրանք հնարավոր է ուտել: Միգուցե զարմանաք, բայց այո՛, դրանք իսկապես հնարավոր է ուտել: Ընդամենը 30 գրամ բրոկոլիի տերևները պարունակում են օրական պահանջված վիտամին A-ի 90%-ը, որը շատ կարևոր է տեսողությունն ու իմունիտետն ամրացնելու համար: Բացի այդ, այն պարունակում է նաև վիտամին C- ի օրական չափաքանակը: Քաղցկեղի կանխարգելման գործընթացում այս վիտամինն օգտակար է: Փորձեք եփել տերևները բրոկոլիի հետ:

Ինչպես տերևները, այնպես էլ՝ ցողունը, պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր: Մինչև ամբողջ բանջարեղենը խաշելը, սկզբում խաշեք ցողունը: Առհասարակ, փոձեք ոչ թե խաշել այն, այլ պարզապես լվանալուց հետո վրան մի քանի անգամ եռացրած ջուր լցնել: Այդպես ավելի լավ կպահպանվեն վիտամինները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս