Մշկընկույզն ունի ցավազրկող հատկություն, օգտագործվում է բարորակ ուռուցքների, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի բուժման համար։ Ուժեղացնում է իմունային համակարգը, ակտիվացնում է արյան շրջանառությունը, կիրառվում է նաև միոզիտի, օստեոխոնդրոզի, արթրիտի բուժման համար։
«Առողջապահության նախարարության հիմնական գործառույթն այն է, որ կարողանա ազգաբնակչությանն առողջ պահել: Այսինքն՝ առոջապահություն, այլ ոչ թե հիվանդաբուժություն»,- մեզ հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը՝ հավաստիացնելով, որ հասարակությանն առողջ պահելու սկզբունքն ամրագրված է նախարարության բոլոր ծրագրերում:
Որպես Գերմանիայի ամենահայտնի և ամենաերաշխավորված քաղցկեղի կենտրոններից մեկը` Ֆրայբուրգի ուռուցքների կենսաբանության կենտրոնն անընդհատ ձգտում է բացահայտել քաղցկեղի կանխարգելման և վերահսկման առավել արդյունավետ մեթոդներ:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգամ պարացետամոլի նվազագույն չափաքանակը երեխաների մոտ կարող է ցրվածության եւ վարքագծի խանգարումների առաջացման պատճառ դառնալ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։
Ալյուրի, շաքարի, ընկուզեղենի, կարագի, ձվի խառնուրդները ծանր են օրգանիզմի համար եւ մարսողության խնդիրներ կարող են առաջացնել: Տորթերի փոխարեն ավելի լավ է նախապատվությունը տալ ավելի թեթեւ քաղցրավենիքին՝ չիր, բանան, ընկույզ:
Գիտնականները նշում են, որ վիտամին D-ն առանցքային դերակատարություն ունի օրգանիզմի համար: Այն մասնակցում է մի շարք քիմիական պրոցեսների, որոնք օգնում են օրգանիզմին պաշտպանվել տարբեր հիվանդություններից ու առողջական խնդիրներից:
Կարծիք կար, որ ուտելուց առաջ մաստակ ծամելը օգնում է խափել ստամոքսին և սովորականից քիչ ուտել, սակայն պարզվում է ընդհակառակը` մաստակը նպաստում է ավելի շատ և անառողջ սնունդ ուտելուն:
«Արդեն ավարտվել են շենքի հիմքերի, պատերի, միջհարկային ծածկերի ուժեղացման, շրջանակների կառուցման աշխատանքները, ամբողջությամբ փոխվել է տանիքը: Այժմ ընթանում են միջնորմերի կառուցման, նկուղային հարկի հատակի երկաթբետոնյա սալի կառուցման, ներքին հարդարման և դրենաժի կառուցման աշխատանքներ»:
Պարզվել է, որ վիրահատությունից հետո առավել արագ վերականգնվում են այն հիվանդները, որոնց մոտ CD14+ բջիջներն ավելի ակտիվ են:
Այս միջոցով դեմքը մաքրելու համար նախ անհրաժեշտ է լավ լվանալ դեմքը, որը հնարավորություն կտա բացել մաշկի ծակոտիները և առավել արդյունավետ մաքրել այն։
«Աշխարհում ֆտորացումն իրականացվում է երկու եղանակով` ջրի կամ աղի միջոցով, սակայն աղի ֆտորացումն առավել մատչելի կլինի Հայաստանի համար»:
«Այս ուրախալի արդյունքը վկայում է, որ մենք կարողանում ենք ապահովել բարձր մակարդակի բուժսպասարկում»:
Որպես բուժահումք են ծառայում կաթնափուշի սերմերը, որոնցից ստացված պատրաստուկներն ի զորու են վերականգնել լյարդի վնասված բջիջները։ Նման առաքելություն տրված է հավանաբար միայն այս բույսին։ Դեղատներում վաճառվում է սերմը, յուղը։ Հեպատիտ. 3 ճ/գ սերմը լցրեք 500 մլ եռջրի մեջ, եփեք ջրային բաղնիքի վրա` մինչև հեղուկի կեսը գոլորշիանա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 10-15 անգամ, 1-ական ժամ ընդմիջումներով։
Բժիշկները խորհուրդ են տալիս` ալկոհոլ օգտագործելու դեպքում խմել միայն որակյալ գինի, օղի, կոնյակ և այլն, չխմել բարձր ջերմության դեպքում և «սոված» փորին։ Կարևոր է իմանալ, որ ալկոհոլի կանոնավոր օգտագործումը միանշանակ քայքայում է լյարդի բջիջները։ Օրինակ Ֆրանսիայում և Իսպանիայում, ուր գինին միշտ դրված է սեղանի վրա, մեծ թիվ են կազմում լյարդի հիվանդություններ ունեցող մարդիկ։
Այն նաեւ պարունակում է ամինաթթուներ, որոնք օրգանիզմից դուրս են հանում ավելորդ հեղուկն ու աղը: Այդ իսկ պատճառով ծնեբեկը հատկապես օգտակար է բարձր ճնշում եւ սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց համար:
«Նորածինների առողջության պահպանումը մեր երկրում պետության հոգացության ներքո է, և մենք ձգտում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նրանք պետության կողմից երաշխավորված բարձր որակի բժշկական ծառայություններ ստանան»:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։
Բաժանմունքի հիմնական սպեկտորն ընդգրկում է թոքի կամ կրծքավանդակի շրջանում ուռուցքների վիրահատությունները, և Եվրոպայում նմանատիպ մասնագիտացված կենտրոններից առանձնանում է նրանով, որ այստեղ կիրառվում է համալիր բուժում կամ բուժման միջգիտակարգային հայեցակարգ:
Մանուկ հասակում բռնության ենթարկված անձինք հետագայում ավելի հաճախ են բողոքում սրտից եւ արյան ճնշումից: Մանկական տրավման չի անհետանում, այն փոխակերպվում է սթրեսի:
Ճնշման համար նախատեսված դեղամիջոցների կիրառումը ոչ կրիտիկական իրավիճակում կարող է վնասել առողջությանը: Այն մարդիկ, ովքեր ունեն թույլ հիպերտոնիա, խորհուրդ չի տրվում համապատասխան դեղամիջոցներ օգտագործել:
Սարքը օգտակար կլինի այն բոլոր հիվանդների համար, ովքեր պատկանում են հատկապես անոթային խցանում ունեցողների խմբին, կամ էլ նրանց համար, ում մոտ առաջին ինֆարկտի ժամանակ բացակայել են ախտանիշները:
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի սեպտեմբերի 23-ից 25-ը ժամը 1000-ից Հանրապետական բժշկական կենտրոնում Կանադայից ժամանած ինսուլտների բուժման մեջ մասնագիտացած նյարդաբանների կողմից կիրականացվեն նյարդաբանական խորհրդատվություններ:
«Իսկապես հուզիչ է ունենալ նման եզակի կենտրոն, այստեղ մենք կարող ենք ոչ միայն վիրահատել, այլև համացանցի միջոցով հեռարձակել այդ վիրահատությունը: Սա ԱՄՆ-ի և Հայաստանի բժիշկների միջև լուրջ համագործակցության օրինակ է, որը հնարավոր դարձավ առաջին հերթին բժիշկների համատեղ ջանքերի շնորհիվ»:
Պլաստմասե իրերի գործածումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ապագա երեխայի ու հղի կնոջ համար: Գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել 300 կանանց միջև պարզելու համար, թե որքան ֆտալատ կա նրանց անալիզներում:
Դիետիկ գազավորված հյութերը վնասակար են երիկամների համար: Հարվարդի համալսարանի իրականացրած և 11 տարի տևած հետազոտության արդյունքում, որին մասնակցում էր 3000 կին, պարզվեց, որ այս հյութերի օգտագործումը մեծացնում է երիկամների ֆունկցիայի խանգարման հավանականությունը 2 անգամ: Երիկամների ֆունկցիան խանգարվում էր, եթե կինը օրական երկու չափաբաժնից ավել դիետիկ ըմպելիք էր ընդունում: Եվս մի հետաքրքիր փաստ, երիկամների ֆունկցիայի նվազումը կապված չէր քաղցր գազավորված ըմպելիքների հետ, այլ միայն դիետիկների:
Վիրահատական միջամտությունների ժամանակ կիրառվող ընդհանուր անզգայացումը հանգեցնում է կենտրոնական նյարդային համակարգի արհեստականորեն առաջացրած արգելակման, ինչի արդյունքում էլ խախտվում է քնի ռեժիմը:
Սպիտակուցային սնունդը դրական է ազդում մարդու օրգանիզմի առողջության վրա: Բոստոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող սնունդը նվազեցնում է զարկերակային բարձր ճնշում ունենալու ռիսկերը:
Երեխան տղա կլինի՞, թե՞ աղջիկ: Մասնավորապես՝ Հայաստանում այս հարցը խիստ է դրված: Մեծ մասը ցանկանում են, որ իրենց առաջնեկը տղա լինի: Այս խնդիրը ունի նաև իր ցավոտ կողմերը, ինչի պատճառով Հայաստանում սելեկտիվ աբորտների թիվը տարեցտարի աճում է:
Հասունացած պոպոքի միջուկը հարուստ է բազմաչհագեցած ճարպերով` պարունակում է լինոլի, պալմիտինի, օլեինի, ստեարինի, լինոլենի ճարպաթթուներ, որոնց մեջ չկա խոլեստերին։ Ճարպաթթուները նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում են աղեստամոքսային համակարգի գործունեությանը։