Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կառավարությունը կարող է չդիմանալ Նոր տարվա տոներին՝ առաջնագծում Ուկրաինայի զինված ուժերի ծանր վիճակի պատճառով։ Այս մասին YouTube-յան հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս ՄաքԳրեգորը։
«Ես կզարմանամ, եթե Ուկրաինան՝ Զելենսկիի և նրա ավազակախմբի գլխավորությամբ, դիմանա տոներինն»,- ասել է թոշակի անցած զինվորականը։
ՄաքԳրեգորը ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը զգալի լոգիստիկ խնդիրներ ունեն:

